Ռուսաստանի հետ պատերազմի պատճառով Ուկրաինայից հարկադրված հեռացած մարդկանց թիվը գերազանցել է 5 միլիոնը՝ ստեղծելով Երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպայում փախստականների ամենամեծ ճգնաժամը։ Այս տվյալները չորեքշաբթի օրը հրապարակել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը։
Ռուսական ռազմական ներխուժման հետևանքով Ուկրաինայի բնակչության զանգվածային միգրացիայի ընթացքում միայն երկրի ներսում ավելի քան 7 միլիոն մարդ ստիպված են եղել լքել իրենց տները և ապաստան փնտրել այլուր։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայից հեռացել է 5 միլիոն 30 հազար մարդ, որոնցից գրեթե բոլորը կանայք և անչափահաս երեխաներ են։
Նրանց ճնշող մեծամասնությունը հայտնվել է Ուկրաինային սահմանակից երկրներում՝ Լեհաստանում, Սլովակիայում, Հունգարիայում և Ռումինիայում։ Այս երկրների իշխանությունները և կամավորները ջանքեր են գործադրում, որպեսզի բոլոր փախստականները ստանան ապաստան, սնունդ, անհրաժեշտ օգնություն և, հնարավորության դեպքում` աշխատանք:
Լեհաստանին բաժին է ընկնում եվրոպական երկրների կողմից ընդունված ուկրաինացի փախստականների կեսից ավելին. այս երկրում մեծաթիվ ուկրաինացիներ ունեն հարազատներ կամ ծանոթներ:
Սույն հոդվածը կազմված է ‘’Ռոյթերս’’ գործակալությունից ստացված լուրերի հիման վրա: