Մատչելի հղումներ

Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Լվովին


Լվով, 18 Ապրիլ, 2022թ.
Լվով, 18 Ապրիլ, 2022թ.

Երկուշաբթի Associated Press-ի աշխատակիցները ականատես են եղել պայթյունների Լվովում, որը համարվում է Ուկրաինայի համեմատաբար անվտանգ քաղաք:

Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին Facebook-ում գրառում է կատարել, որ քաղաքում 5 հրթիռ է պայթել, որի հետեւանքներով զբաղվում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։

Պայթյուններ են գրանցվել նաև Կրամատորսկում, որտեղ առնվազն 57 մարդ ավելի վաղ զոհվել էր երկաթուղային կայարանի հրթիռակոծության հետևանքով:

Կիրակի օրը՝ ապրիլի 17-ին, Ռուսաստանը հայտնել է, որ գիշերը ճշգրիտ կառավարվող զենքից հրթիռակոծել է Կիևի մերձակայքում գտնվող ռազմամթերքի գործարանը: Վերջին մի քանի օրվա ընթացքում սա արդեն երրորդ նման գործողությունն է։

Առնվազն հինգ մարդ է զոհվել ապրիլի 17-ին Խարկովում գնդակոծության հետևանքով։ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը Ծաղկազարդի տոնին նվիրված ուղերձում քննադատել է ռուսական զորքերին քրիստոնյաների համար նման տոնական օրը ռմբակոծությունները չդադարեցնելու համար: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին Խարկովում տեղի ունեցած պայթյուններն անվանել է «կանխամտածված ահաբեկչություն»։

Երկրին ուղղված իր երեկոյան ուղերձում Զելենսկին նաև կոչ է արել ավելի կոշտ արձագանքել ռուսական զորքերի դաժանությանը։ «Առևանգվում են տեղական իշխանությունների ներկայացուցիչներ և բոլոր նրանք, ովքեր համարվում են համայնքի ղեկավարներ»:

Ուկրաինայի նախագահը կրկին կոչ է արել համաշխարհային հանրությանը ավելի շատ զենք տրամադրել Ուկրաինային, ինչպես նաև ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։

Երկուշաբթի ավելի ուշ Ռուսաստանը հայտարարեց, որ գիշերային հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարյուրավոր ռազմական օբյեկտների ուղղությամբ՝ օդային արձակված հրթիռներով ոչնչացնելով հրամանատարական կետերը: ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Խարկովի, Զապորոժիեի, Դոնեցկի և Դնեպրոպետրովսկի մարզերում, ինչպես նաև երկրի հարավում գտնվող Նիկոլաև նավահանգստում ոչնչացվել է ուկրաինական 16 ռազմական կայան։

Հոդվածը պատրաստվել է Associated Press-ի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG