Սկսված հրդեհի պատճառով ‘’Մոսկվա’’ հածանավի խորտակումը «մեծ հարված» էր` հասցված Սեւ ծովում Ռուսաստանի ռազմածովային ուժերին: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Պենտագոնը:
Հրթիռակիր հածանավը խորտակվել է Սև ծովում հասցված վնասից հետո: Վթարը տեղի է ունեցել Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» ժամանակ, հինգշաբթի օրը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Սակայն Ուկրաինայի իշխանությունները նշում են, որ նավը վնասվել էր Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրթիռակոծության արդյունքում։
«Սա մեծ հարված է Սևծովյան նավատորմի համար, երբ ռուսական կողմը ձգտում է գերակայություն հաստատել Սև ծովում’’, CNN-ին ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քըրբին ու ավելացրել, որ այս նավի կորուստը ‘’կազդի նրանց կարողության վրա’’:
Քըրբին ասել է, որ ԱՄՆ-ը չի կարող հաստատել նավի խորտակման ստույգ պատճառը: «Մենք չենք հերքում ուկրաինական կողմի վարկածը»,- հավելել է նա։ «Շատ հավանական է և հնարավոր, որ նրանք իրականում նավի դեմ գրոհ են իրականացրել «Նեպտուն» մակնիշի հրթիռով», ասել է նա:
''Ռոյթերս''