Մատչելի հղումներ

Սպիտակ տունը քննարկում է Ուկրաինա այցի հնարավորությունը


Reuters-ի աղբյուրների համաձայն՝ հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել. Պատվիրակությունը կարող է գլխավորել Էնթոնի Բլինքենը կամ Լլոյդ Օսթինը

Ջո Բայդենի վարչակազմը ծրագրում է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի այցը Կիև՝ ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության, չորեքշաբթի ասել է քաջատեղյակ աղբյուրներից մեկը։

Ըստ անանուն աղբյուրի՝ ամենահավանականն այն է, որ Ուկրաինայի մայրաքաղաք մեկնեն պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կամ պաշտպանության նախարար Օսթին Լլոյդը։

Ըստ աղբյուրի՝ նախագահ Ջո Բայդենը դժվար թե անձամբ այցելի Ուկրաինա։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Politico պարբերականն առաջինն էր, որ անդրադարձավ այս հարցին։

Արևմտյան այլ առաջնորդներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, վերջերս այցելեցին Ուկրաինա՝ ի նշան աջակցության երկրի, որը դարձել է ռուսական ագրեսիայի զոհ:

Միևնույն ժամանակ, արևմտյան կառավարությունները մեծացնում են ռազմական օգնությունը Կիևին՝ Ուկրաինայի պաշտպանությունը արևելքում ուժեղացնելու և հարավում ռուսական սպասվող խոշոր հարձակմանը դիմակայելու համար:

Հոդվածը պատրաստվել է Ռոյթերս գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG