Մատչելի հղումներ

Եվրոպան գազի պաշարներին կապելու գործում Թուրքիայի փնտրտուքները


Թուրքիան Եվրոպայի և էներգիայով հարուստ Մերձավոր Արևելքի միջեւ հանդիպման կետն է։ Եվ այսօր, երբ Եվրոպան ձգտում է նվազեցնել իր կախվածությունը ռուսական գազից, բեմահարթակում Ռուսաստանի գազային դերը փորձում է ստանձնել Թուրքիան:

Ինչպես Էրդողանի ավագ խորհրդական Իլնուր Չևիքն է ասում. ‘’Միգուցե արևելյան միջերկրածովյան բնական գազի հոսքը դեպի Եվրոպա հնարավոր լինի ապահովել Թուրքիայի տարածքով’’:

Միջերկրական ծովի արևելյան հատվածում Իսրայելն ունի գազի հսկայական պաշարներ, որոնք վերջերս են հայտնաբերվել: Թուրքիան առաջարկում Իսրայելից դեպի Եվրոպա կառուցել գազատար խողովակաշար, այնպես, որ այն անցնի իր տարածքով, որը կկապվի նաեւ գազի խողովակաշարերի իր ցանցին:

Անցյալ ամիս Իսրայելի նախագահի կողմից Անկարա կատարած այցի ընթացքում քննարկված հարցերից մեկն էլ վերաբերում էր էներգակիրներին:

Թուրք վերլուծաբան ու խորհրդատու Միթհաթ Ռենդենը դա այնքան էլ հեշտ նախագիծ չի համարում, սակայն ասում է, թե այն հնարավոր է իրականացնել, եթե համաձայնություն կայացվի Թուրքիայի, Իսրայելի և Եվրամիության համատեղ ջանքերով:

Սակայն Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները վերջերս նորից սրվել են, և դեռ հարց է, թե արդյոք Իսրայելը պատրաստ է բավականաչափ վստահել Թուրքիային էական էներգետիկ գործարքների հասնելու համար: Վաշինգտոնը, մինչդեռ, վճռականորեն է աջակցում թուրք-իսրայելյան գազատարի ծրագրերին:

Իսրայելի Ազգային անվտանգության հետազոտությունների կենտրոնը ներկայացնող Գալիա Լինդենշտրաուսը կասկածում է սակայն, որ Իսրայելի բնական գազը մի օր կանցնի Թուրքիայի տարածքով։ ‘’Կարծում եմ, որ մեկ այլ տարբերակ, ինչպիսին է Եգիպտոսի տարածքը, այս օրերին ավելի կենսունակ է’’, ասում է նա:

Եվրոպային մատակարարելու ևս մեկ տարբերակ կարող է լինել կիսաինքնավար Իրաքյան Քրդստանի գազը: Քրդստանում Թուրքիայի նախկին գլխավոր հյուպատոս Այդըն Սելչենն ասում է, որ արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ տարածաշրջանից գազի արտահանումը հեշտացնելու համար: Սակայն իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլի դեմ անցյալ ամիս իրականացված հրթիռակոծումները, ինչի մեջ պատասխանատու են համարում Իրանին, շատերը համարում են նման գործարքի դեմ Թեհրանի անհամաձայնության նշան ու նախազգուշացում: Բացի այդ նման գործարք հաստատելու համար իր համաձայնությունը պետք է տա նաեւ Բաղդադը:

Այնպես որ, մինչ Եվրոպան Իսրայելի գազին կապելու հարցում Թուրքիայի կողմից վճռորոշ դիրքեր գրավելը, Թուրքիան ունի հաղթահարելու դեռ երկար խոչընդոտներ:

XS
SM
MD
LG