Մատչելի հղումներ

Պենտագոնի ղեկավարը հիասթափված է ռուսական ռազմական ղեկավարության հետ շփման բացակայությունից


Այնուամենայնիվ, նա վստահեցրել է, որ Պենտագոնը կշարունակի Մոսկվայի հետ փոխգործակցության փորձերը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հիասթափություն է հայտնել, որ ռուսական զինված ուժերի ղեկավարությունը, ինչպես ինքն է կարծում, խուսափում է շփվել ամերիկացի գործընկերների հետ։

Ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի Զինված ուժերի հանձնաժողովի լսումների ժամանակ՝ Օսթինն ասել է, որ և՛ ինքը, և՛ Միացյալ շտաբի ղեկավար, գեներալ Մարկ Միլլին փետրվարի կեսերից փորձում են կապ հաստատել Ռուսաստանի գործընկերների հետ՝ «համոզվելու համար, որ մենք կշարունակենք երկխոսությունը»:

«Սակայն մենք մեծ հաջողություն չունեցանք, քանի որ ռուսական կողմը չարձագանքեց»,- ասել է Օսթինը։

«Ես միանաշանակ հիասթափված եմ»,- հավելել է Պենտագոնի ղեկավարը։

Դրա հետ մեկտեղ նա վստահեցրել է, որ Պենտագոնը կշարունակի ռուս զինվորականների հետ փոխգործակցության եզրեր գտնելու փորձերը։

XS
SM
MD
LG