Մատչելի հղումներ

 
Բաքուն ու Երևանը մինչև ապրիլի վերջ կստեղծեն կողմերի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով

Բաքուն ու Երևանը մինչև ապրիլի վերջ կստեղծեն կողմերի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով


Բրյուսելում ավարտվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի ավելի քան չորս ժամ տևած եռակողմ հանդիպումը։

Ըստ ՀՀ կառավարության մամլո ծառայության տրամադրած տեղեկատվության՝ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն «անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին:

Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների, ինչպես նաև դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները», նշված է հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ:

XS
SM
MD
LG