Մատչելի հղումներ

«Մեծացնել ջանքերը՝ միտված անհայտ կորած զինծառայողների մասին տեղեկություններ ձեռք բերելուն»․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան


Ambassador Tracy
Ambassador Tracy

Մարտի 29-ին դեսպան Թրեյսին հանդիպել է 2020 և 2021թթ․ գերեվարված հայ զինծառայողների ազգականներին․ ներկա էին և՛ անհայտ կորածների, և՛ Ադրբեջանում երկարատև ազատազրկման դատապարտված զինծառայողների ազգականներ, տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

Քննարկման առանցքում եղել են մարդու իրավունքների հարցերը, այդ թվում՝ հրադադարի մասին 2020թ․ նոյեմբերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, և Ժնևյան կոնվենցիան։

«Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին և, հաշվի առնելով հարազատների գտնվելու վայրի ու ճակատագրի մասին տեղեկություններ չունեցող ընտանիքների ցավը, մեծացնել ջանքերը՝ միտված անհայտ կորած զինծառայողների մասին (այդ թվում՝ 1990-ականներից) տեղեկություններ ձեռք բերելուն»,- ասված է հաղորդագրության մեջ։

XS
SM
MD
LG