Մատչելի հղումներ

 
Ուկրաինայի ղեկավարները կարծում են, որ գրավված ամեն մի բնակավայրում ռուսներն իրականացրել են ջարդ

Ուկրաինայի ղեկավարները կարծում են, որ գրավված ամեն մի բնակավայրում ռուսներն իրականացրել են ջարդ


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այցելել է մայրաքաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բուչայի արվարձան, որտեղ փողոցներում ընկած են մարդկային մարմիններ: Սպանված որոշ անձանց ձեռքերը կապված են մեջքի հետևում։

«Շատ դժվար է խոսել, երբ տեսնում ես, թե ինչ են արել մարդկանց այստեղ: Ոմանց մարմինները տակառներում են: Նկուղներում մնացած մարդկանց խեղդամահ են արել կամ պարզապես խոշտանգել են», ասում է Ուկրաինայի նախագահը։ «Սրանք պատերազմական հանցագործություններ են, ինչն աշխարհը պիտի ճանաչի որպես ցեղասպանություն», ասել է նա:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը` Պենտագոնը հայտարարել է, թե «ակնհայտ է», որ Ռուսաստանն է պատասխանատու այս ամենի համար:

Ինչպես երկրի նախագահ Ջո Բայդենն է ասել. «Այն, ինչ կատարվում է Բուչայում, սարսափելի է: Դա բոլորն են տեսնում»: Բայդենի խոսքերով, «դա պատերազմական հանցագործություն է»: Իսկ հարցին, թե ինչ է նախագահը պատրաստվում անել այս առնչությամբ, Բայդենը պատասխանել է, որ ԱՄՆ-ը ծրագրում է նոր պատժամիջոցներ ընդդեմ Ռուսաստանի:

Ռուսաստանը հերքում է Բուչայում տեղի ունեցածի կապակցությամբ իր պատասխանատվությունը և պնդում, որ այդ տեսագրությունները «կեղծ» են:

Ինչպես արտգործնախարար Սերգեյ Լավրովն է ասել.

«Այն բանից հետո, երբ, ըստ պայմանավորվածության, ռուս զինվորականները հետ են քաշվել,

բեմադրվել է կեղծ տեսանյութ, որն այժմ տարածվում է բոլոր լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով’’:

Սակայն արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ մարմինները Բուչայում են եղել դուրսքաշումից դեռեւս շաբաթներ առաջ:

Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին ասել է, թե Կիևի և քաղաքի արվարձաններում կուտակված ռուսական զորքերի մեծ մասը նահանջել է նոր մատակարարումներ ստանալու նպատակով:

Արևմտյան պաշտոնյաներն ասում են, որ Ռուսաստանն այժմ կարծես թե պատրաստ է հիմնականում կենտրոնանալ դեպի արևելք գտնվող Դոնբասի շրջանի վրա, որտեղ վերջին օրերին ավելացել են ռուսական կողմից օդային գրոհները եւ զորքերի տեղաշարժը:

Ուկրաինացի պաշտոնատար անձինք ունեն մտավախություն, որ այն բնակավայրերում, ուր իրենց ուժերը դեռեւս չեն վերադարձել, կարող են լինել ավելի սարսափելի պատկերներ, քան Բուչայում:

XS
SM
MD
LG