Մատչելի հղումներ

Ճապոնիան Հարավային Կուրիլները կանվանի «Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ».


''Ազատություն'' ռադիոկայան

Տոկիոն հարավային Կուրիլյան կղզիները պաշտոնապես կանվանի անօրինական կերպով բռնակցված «Ճապոնիայի նախնիների տարածք»։

Ճապոնիան հավակնություններ ունի Կուրիլյան հարավային չորս կղզիների՝ Իտուրուպի, Շիկոտանի, Կունաշիրիի և Խաբոմայիի նկատմամբ Երկրորդ աշխարհամարտի ավարտից ի վեր, երբ դրանք միացվեցին Խորհրդային Միությանը և ճապոնացիները վտարվեցին այդ կղզիներից: 1956 թվականին Մոսկվան և Տոկիոն հռչակագիր ստորագրեցին ռազմական գործողությունների ավարտի մասին, սակայն խաղաղության պայմանագիր այդպես էլ չկնքվեց։

Մինչեւ 2003 թվականը ճապոնական դիվանագիտությունը կղզիներն անվանում էր «ապօրինի օկուպացված», իսկ մինչեւ 2012 թվականը՝ «նախնյաց հողեր»։ 2012 թվականից ի վեր իշխանությունը խուսափում էր նման բառապաշարից՝ հույս ունենալով փոխզիջման հասնել Ռուսաստանի հետ։

Ճապոնիան պատրաստ էր վերադառնալ 1956 թվականի Կղզիների հռչակագրին: Ըստ այդ հռչակագրի, ԽՍՀՄ-ը համաձայնվել էր Հաբոմայ և Շիկոտան կղզիները փոխանցել Ճապոնիային երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Սակայն բանակցությունները ոչնչի չհանգեցրին։

Մարտի սկզբին Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին, ելույթ ունենալով խորհրդարանում, այդ տարածքներն անվանեց «ի սկզբանե ճապոնական»։ Ապա ասուլիսներից մեկում հայտարարեց, որ դրանք «ապօրինի կերպով բռնակցված են»։ Դրանից հետո Մոսկվան դադարեցրեց խաղաղության բանակցությունները։

XS
SM
MD
LG