Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի սենատորներն առաջարկում են պատժամիջոցների արդյունքում բռնագրավված միջոցներն օգտագործել Ուկրաինային օգնելու համար


Ամերիկացի երկու սենատորներ առաջարկել են Ռուսաստանի և նրա քաղաքացիների դեմ իրականացվող պատժամիջոցների արդյունքում առգրավված ակտիվները՝հատկացնել Ուկրաինային` պատերազմից հետո վերականգնողական աշխատանքներն իրականացնելու համար:

Կոլորադոյից դեմոկրատ սենատոր Մայքլ Բենեթը և Օհայոյի հանրապետական սենատոր Ռոբ Փորթմանը օրինագիծ են մշակել, որն առաջարկում է Ռուսաստանի Դաշնությունից ակտիվների բռնագրավումից միջոցներ ուղարկել հիմնադրամին «ուկրաինացի փախստականներին օգնելու և Ուկրաինան վերականգնելու համար»:

Քաղաքական գործիչները առաջարկել են, որ ստեղծված հիմնադրամը տնօրինեն Պետդեպարտամենտը և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը։

XS
SM
MD
LG