Մատչելի հղումներ

Ռուսական «Սոյուզ» տիեզերանավը չորեքշաբթի օրը վերադարձավ Երկիր


ՆԱՍԱ-ն հաստատել է, որ Տիեզերական միջազգային կայանից տիեզերանավի անջատումը տեղի է ունեցել առավոտյան ժամը 3:21-ին:

ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Վանդե Հեյը հաղթահարել է տիեզերքում ամերիկացի տիեզերագնացների կողմից մնալու ռեկորդը եւ սահմանել նոր ռեկորդ` 355 օր:

Մարկ Վանդե Հեյը Երկիր վերադարձավ Ռուսաստանի տիեզերական գործակալության անդամ Անտոն Շկապլերովի և Պյոտր Դուբրովի հետ միասին, ովքեր նույնպես անցած տարին անցկացրել էին տիեզերքում: Երեք տիեզերագնացները վայրէջք կատարեցին Ղազախստանում չորեքշաբթի օրը:

Չնայած Ուկրաինա ներխուժման պատճառով Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև լարվածության աճին, նրանց վերադարձն իրականացվեց սովորական ընթացակարգերով:

ՆԱՍԱ-ի պաշտոնյաներն ասում են, որ Վանդե Հեյը կատարել է Երկրի շուրջ 5680 պտույտ և անցել ավելի քան 150 միլիոն մղոն ճանապարհ:

XS
SM
MD
LG