Մատչելի հղումներ

Պուտինի մասին Բայդենի խոսքերը` որպես քննարկման առարկա


Երեք օր տևած լարված հանդիպումներից ու բանակցություններից հետո Ջո Բայդենի կողմից Եվրոպա կատարած շրջագայությունը ավարտվեց նրա շատ մի սուր նախադասությամբ. "Ի սեր Աստծո. Այս մարդը չի կարող մնալ իշխանության մեջ’’։

ԱՄՆ-ի նախագահը Վաշինգտոն վերադառնալուց հետո, պաշտպանելով հանդերձ իր խոսքերը, որոնք, ըստ նրա, ինքն արտասանել է Ուկրաինայում Պուտինի կողմից հարուցված ավերածությունների նկատմամբ իր բարոյական վրդովմունքն արտահայտելու համար, Բայդենը շեշտում է, որ ինքն այն ժամանակ չի արտահայտել քաղաքականության փոփոխություն իրականացնելու ցանկություն: Նա ասել է նաեւ, որ չի պատրաստվում ներողություն խնդրել դրա համար:

Այժմ խոսքը վերլուծաբաններինն է, որոնցից շատերն են ասում, որ սա վտանգավոր խոսակցություն է ամերիկյան դիվանագիտության համար: Նրանցից Էնդրյու Լոհսենի խոսքերով, ‘’Սա իսկապես հաստատում է վատագույն կասկածներից մի քանիսը, թե ինչ է իրականում ցանկանում Միացյալ Նահանգները գլոբալ հարցերում’’: Նա հիշեցնում է եվրոպացի գործընկերների արձագանքն այն մասին, որ Միացյալ Նահանգները չպետք է և չի կարող օգտագործել այս կարգի էսկալացիոն բառապաշար:

American Enterprise Institute-ի վերլուծաբան Լեոն Արոնը, որը Կրեմլի քաղաքականությունը մանրակրկիտ ուսումնասիրող փորձագետներից է, ասում է, որ Պուտինը, ամենայն հավանականությամբ, առայժմ կհրաժարվի նման կերպ պատասխան տալուց:

‘’Հիշեք, որ Պուտինին ժամանակին նաեւ մարդասպան էին անվանել: Սակայն հետո նրանք ժպտացին միմյանց ու սեղմեցին միմյանց ձեռք։ Այնպես որ, կարծում եմ, որ երկարաժամկետ հեռանկարում Բայդենի խոսքերը մեծ վնասներ չեն հարուցի: Պուտինն այդ խոսքերը չի մոռանա ու ինչ որ կերպ պատասխան կտա խոսքով կամ գործողություններով, սակայն այս պահին ոչինչ չի անի’’, ասում է նա:

XS
SM
MD
LG