Մատչելի հղումներ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում գրանցվում է առաջընթաց


Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը չորեքշաբթի օրը Դամասկոսում հայտարարել է, թե իր երկրի միջուկային հարցերով Վիեննայում անցկացվող բանակցություններում կողմերը մոտ են համաձայնության:

Վիեննայիյում շուրջ մեկ տարի շարունակվող բանակցությունները նպատակ ունեն զսպել Թեհրանի միջուկային ծրագիրը՝ Իրանի նկատմամբ կոշտ տնտեսական պատժամիջոցները չեղարկելու դիմաց։

Սակայն բանակցությունները մտել էին փակուղի, և ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք կորցրել էին 2015 թվականի միջուկային համաձայնագիրը վերականգնելու հնարավորության նկատմամբ լավատեսությունը:

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն այսօր ասում է, որ Թեհրանը պետք է կայացնի վճռական որոշումներ, եթե ցանկանում է գործարքը հասցնել ավարտին:

Որոշ փորձագետներ, ինչպես Եվրասիա խմբի անդամ Հենրի Ռոմը, նշում են, որ որքան երկար են բանակցությունները մնում փակուղու մեջ, այնքան ավելի անհավանական է դառնում այդ փակուղուց դուրս գալը:

Բանակցություններում համաձայնությունը կարծես թե արդեն մոտ էր մինչեւ այն պահը, երբ Ռուսաստանը պահանջեց, որ Ուկրաինա ներխուժելու պատճառով սահմանված պատժամիջոցներից Թեհրանի հետ իր առևտուրը չտուժի:

Սակայն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան Վաշինգտոնից ստացել է երաշխիքներ, որ կարող է շարունակել իր մասնակցությունը Իրանի միջուկային ծրագրին, ինչպես նախատեսված է միջուկային համաձայնագրով։

Դա ստիպում է որոշ փորձագետների նախազգուշացնել, որ Ռուսաստանը ցանկանում է շահագործել միջուկային գործարքը: Վերլուծաբան Բեն Թալեբլուի խոսքերով, (Skype ) ‘’Այսպիսով, Ռուսաստանն իրեն դրել է միջուկային ու ռազմական առեւտրից եկամուտներ ստանալու լավ կացության մեջ: Մեծ վնասներ կրելով Ուկրաինայի դեմ ներխուժում սկսելու պատճառով`Ռուսաստանն իր տնտեսական կորուստները փորձում է փակել Իրանի հետ առեւտրի միջոցով’’:

Կապիտոլիումում հանրապետական օրենսդիրների մեծամասնությունը շարունակում է նախկին նախագահ Թրամփի քաղաքականությունը: Այն է` չգնալ Իրանի հետ միջուկային գործարքի:

Դեմոկրատական կուսակցության շարքերում եւս կան մեծաթիվ օրենսդիրներ, որոնց նույնպես մեծապես անհանգստացնում է Իրանի կողմից կարճ ժամանակահատվածում միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունը: Սակայն մեծամասնությունը կարծում է, որ դա կասեցնելու համար միակ իրատեսական միջոցը 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագիրը վերակենդանացնելն է:

XS
SM
MD
LG