Մատչելի հղումներ

''Ռուսաստանի կողմից քիմիկան զենք կիրառվելու դեպքում, մենք կտանք համարժեք պատասխան''. ԱՄՆ-ի նախագահ


ՆԱՏՕ-ի առաջնորդները հինգշաբթի օրը հավանություն տվեցին Արևելյան Եվրոպայում դաշինքի ուժերի թվակազմն ավելացնելու առաջարկին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարեց, որ չորս նոր մարտական խմբեր կուղարկվեն Սլովակիա, Հունգարիա, Բուլղարիա և Ռումինիա:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ ‘’ՆԱՏՕ-ն երբեք ավելի միասնական չի եղել, քան այսօր: Իսկ դա այն է, ինչը նախագահ Պուտինը չէր սպասում’’, հայտարարեց նա:

ՆԱՏՕ-ի հանդիպումից հետո անցկացված մամլո ասուլիսի ժամանակ, պատասխանելով Ռուսաստանի կողմից քիմիական զենք կիրառելու հնարավորության մասին հարցին, Ջո Բայդենն ասել է. «Ես չեմ պատրաստվում ձեզ հետախուզական տվյալներ տրամադրել: Սա` մեկ: Եվ երկու`մենք կտանք պատասխան, կտանք պատասխան, եթե Պուտինը կիրառի նման զենք: Եվ մեր պատասխանը կլինի այդ կիրառմանը համարժեք»։

XS
SM
MD
LG