Մատչելի հղումներ

Freedom House-ն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խնդրին


Freedom House-ը թվիթերյան գրառման միջոցով կոչ է արել Ադրբեջանին կանխել մարդասիրական ճգնաժամը և վերականգնել Լեռնային Ղարաբաղի բնակչության գազամատակարարումը: Իրավապաշտպան կազմակերպության գրառման մեջ ասված է.

«Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը՝ վերականգնելով գազի անխափան մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, ովքեր շաբաթներ շարունակ գոյատևում են սառը ջերմաստիճանի ներքո առանց ջերմության կամ տաք ջրի»:

Հիշեցնենք, որ մարտի 23-ին այս նույն խնդրին անդրադարձել է նաև Եվրամիությունը: Դաշինքի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Եվրամիությունն անհանգստացած է Ստեփանակերտ/Խանքենդիում գազամատակարարման նոր խափանման մասին հաղորդումներով:

Մարտի 8-ին մատակարարման առաջին ընդհատումից հետո ԵՄ-ը խրախուսեց Ադրբեջանի ակտիվ ներգրավվածությունն այս հարցում, ինչը հանգեցրեց վերանորոգման աշխատանքներին և մարտի 19-ին գազամատակարարման վերականգնմանը:

Անհրաժեշտ է շտապ ապահովել գազամատակարարման անհապաղ վերականգնումը տեղի բնակչության համար, ովքեր տուժել են դրանից, մասնավորապես եղանակային վատ պայմանների համատեքստում, և ԵՄ-ը կոչ է անում վերահսկողություն ունեցող իշխանություններին թույլ տալ, որ դա իրականացվի:

Եվրամիությունը ուշադիր հետևում է այս և տարածաշրջանում տեղի ունեցող այլ զարգացումներին և կշարունակի իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատման համար»:

XS
SM
MD
LG