Հարցը կարող է քննարկվել Բրյուսելում կայանալիք ԵՄ և G7 գագաթնաժողովներում
ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները դիտարկում են Ռուսաստանին G20-ից հեռացնելու հարցը, ասել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
«Մեծ քսանյակի հարցում ես ուղղակի կասեմ հետևյալը. մենք կարծում ենք, որ Ռուսաստանն այլևս չի կարող սովորականի նման գործել միջազգային կառույցներում և միջազգային հանրությունում», - ասել է նա:
Սալիվանը, սակայն, պարզաբանել է, որ ԱՄՆ-ն կցանկանար խորհրդակցել դաշնակիցների հետ «նախքան հետագա հայտարարություններ անելը»։
G20-ին Ռուսաստանի մասնակցության հարցը կարող է քննարկվել Բրյուսելում կայանալիք ԵՄ և G7 գագաթնաժողովներում։
Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի ռուսական ծառայության նյութի հիման վրա