Մատչելի հղումներ

Բայդենը եվրոպացի առաջնորդների հետ քննարկում է Ուկրաինայում Ռուսաստանի «կոշտ մարտավարությունը»


Այս մասին ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ

Երկուշաբթի օրը նախագահ Բայդենը զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

«Առաջնորդները լուրջ անհանգստություն են հայտնել Ուկրաինայում Ռուսաստանի դաժան մարտավարության վերաբերյալ, ներառյալ խաղաղ բնակչության վրա հարձակումները», - ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Երկրների ղեկավարները հայտարարեցին Ուկրաինային իրենց շարունակական աջակցության մասին, այդ թվում՝ «անվտանգության աջակցություն ցուցաբերելով խիզախ ուկրաինացիներին, ովքեր պաշտպանում են իրենց երկիրը ռուսական ագրեսիայից, և մարդասիրական օգնության տրամադրման բռնությունից փախած միլիոնավոր ուկրաինացիներին»:

Առաջնորդները քննարկել են նաև վերջին դիվանագիտական քայլերը՝ ի պաշտպանություն Ուկրաինայի ջանքերի՝ հրադադարի ռեժիմին հասնելու համար:

XS
SM
MD
LG