Մատչելի հղումներ

ՄԱԿ. Ուկրաինայում զոհվել է 847 խաղաղ բնակիչ


ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակն այսօր տարածել է թվիթերյան գրառում՝ անդրադառնալով Ուկրաինայում ընթացող պատերազմի ընթացքում արձանագրված քաղաքացիական զոհերի թվաքանակին:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ Ուկրաինայում փետրվարի 24-ից ի վեր զոհվել է 847 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 64 երեխա: Վիրավորների թիվը, ըստ ՄԱԿ-ի, հասնում է 1399, որից 78-ը երեխաներ են։ Զոհերի մեծ մասն, ըստ ՄԱԿ-ի, հրետակոծությունների ու հրթիռակոծությւոնների հետևանք է:

ՄԱԿ-ը զգուշացնում է նաև, որ զոհերի և վիրավորների իրական թիվը, ամենայն հավանականությամբ, շատ ավելի բարձր է:

XS
SM
MD
LG