Մատչելի հղումներ

Բլինքենը Ռուսաստանին մեղադրում է Ուկրաինայում պատերազմական հանցագործությունների մեջ


ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, թե համաձայն է նախագահ Ջո Բայդենի հետ այն հարցում, որ Ուկրաինայում ռազմական հանցագործություններ են իրագործվել:

Նա հավելում է, որ ամերիկացի փորձագետներն Ուկրաինայում իրականացնում են հնարավոր ռազմական հանցագործությունների փաստագրման և գնահատման գործընթաց:

Բլինքենի խոսքերով, «դժվար է կարծել, որ ռուսներն այլ կերպ են վարվում» վերջին մի քանի շաբաթների ավերածություններից հետո:

Բլինքենը հավելում է, որ չի տեսել Ռուսաստանի կողմից պատերազմը դիվանագիտական ճանապարհով ավարտին հասցնելու բովանդակալից ջանքեր։

XS
SM
MD
LG