Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի միացյալ շտաբի պետը հայտարարել է, որ ճապոնական Հոնսյու և Հոկայդո կղզիների միջեւ գտնվող Սանգարի նեղուցով
ռուսական ռազմածովային ուժերի չորս դեսանտային նավեր են անցել:
Գործակալության հրապարակած լուսանկարների համաձայն՝ ռուսական նավերից մեկի տախտակամածին ավելի քան 10 բեռնատար ավտոմեքենա է եղել։ Դեսանտային նավերի վերջնական նպատակակետն անհայտ է։
Ճապոնիայի կառավարությունը նավերի անցման հետ կապված հայցը ներկայացրել է ռուսական կողմին: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների խորհրդի գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոն։
Նա նշել է, որ Ճապոնիայի մոտ ռուսական նավատորմի ուժեղացված ռազմական ակտիվությունը «լուրջ անհանգստություն է առաջ բերում»։
«Մենք ռուսական կողմից արդեն ներկայացրել ենք այս տարածաշրջանում լարվածության աստիճանի բարձրացմանն ուղղված գործողություններից հրաժարվելու պահանջ»,- ասել է Մացունոն։