Մատչելի հղումներ

Ջո Բայդենն Ուկրաինայի հարցով մարտի 24-ին հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ


Միավորված ազգերի կազմակերպությունը նշում է, որ Ռուսաստանի ներխուժման 20-րդ օրվա դրությամբ ավելի քան 3 միլիոն մարդ է հեռացել Ուկրաինայից։

Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահ Ջո Բայդենը շուտով կմեկնի` Ուկրաինայի հարցով քննարկումները շարունակելու համար:

Հանդիպումը, ըստ խոսնակ Ջեն Սաքիի, կկայանա մարտի 24-ին:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երեքշաբթի օրը հրապարակած տեսանյութում ասում է, որ իրենք գիտակցում են այն իրողությունը, որ ՆԱՏՕ-ի անդամ չեն: ‘’Ես ուրախ եմ, որ մեր ժողովուրդը սկսում է դա հասկանալ և հույսը դնում է իր եւ մեզ օգնող մեր գործընկերների վրա’’, ասել է նա:

Միացյալ Նահանգները պնդում է, որ Ռուսաստանը Չինաստանից է ռազմական և այլ աջակցություն խնդրել Ուկրաինա ներխուժելու համար: Եվ Վաշինգտոնը Չինաստանին կոչ է անում չօգնել Մոսկվային: Դրան ի պատասխան Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Մենք խստորեն կոչ ենք անում ԱՄՆ-ին չվնասել Ռուսաստանի հետ հարաբերություններում Չինաստանի շահերը: Չինաստանը և Ռուսաստանը կշարունակեն բնականոն տնտեսական եւ առեւտրային համագործակցությունը փոխադարձ հարգանքի, հավասարության եւ շահի ոգով», ասել է նա։

Չինաստանը դժգոհ չէ դեպի Ուկրաինայի տարածք Ռուսաստանի ներխուժման փաստով եւ շարունակում է բանավոր կերպով և նյութապես աջակցել իր դաշնակից Մոսկվային: Բայց դեպքերի ընթացքից այնքան էլ գոհ չէ, ասում է Գերմանական Մարշալի հիմնադրամից Մայքլ Քիմաժը: Խոսելով Ուկրաինայի նախագահ Զելենսկիի մասին` վերլուծաբանն ասում է, որ նա խարիզմատիկ կերպար է: ‘’Նա մի գիշերում դարձավ համաշխարհային քաղաքական առաջնորդ: Զելենսկին գիտի, որ Կոնգրեսին հղված իր ուղերձից հետո, սենատորները կստիպեն վարչակազմին նոր պատժամիջոցներ ուժի մեջ դնել եւ կոչ կանեն Ուկրաինա առաքել տարբեր տիպի զենքեր:

Փորձագետները հիշեցնում են Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Զելենսկիի ելույթը, ոըր ոչ միայն դարձավ պատգամավորների աչքերից հոսող արցունքի պատճառ, այլ նաեւ ունեցավ կարեւոր այլ նշանակություն:

XS
SM
MD
LG