Մատչելի հղումներ

ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել ՀՀ-ին ու Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել և ակտիվացնել դիվանագիտական ջանքերը


ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայս
ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայս

ԱՄՆ պետքարտուղարությունը տարածել է մամլո հաղորդագրություն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ունեցած հեռախոզազրույցի մասին, ուր մասնավորապես ասված է.

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-Հայաստան երկկողմ գործընկերության շարունակական կարևորությունը և ԱՄՆ հանձնառությունը՝ նպաստելու Հարավային Կովկասի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային: Նշելով հայկական և ադրբեջանական ուժերի միջև լարվածության աճի մասին վերջին հաղորդագրությունները՝ պետքարտուղարը կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և ակտիվացնել դիվանագիտական ներգրավվածությունը՝ բոլոր առկա խնդիրների շուրջ համապարփակ լուծումներ գտնելու համար: Պետքարտուղարը հորդորել է շարունակել ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում։ Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի և այլ գործընկերների՝ Մոսկվային և նրա կողմնակիցներին, այդ թվում՝ Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմին, շարունակաբար պատասխանատվության ենթարկելու հանձնառությունը՝ Ուկրաինայի դեմ Կրեմլի չհրահրված և չարդարացված պատերազմի համար»

XS
SM
MD
LG