Մատչելի հղումներ

Ջո Բայդենն ասում է, որ Ռուսաստանը կարող է զրկվել արտահանող երկրի կարգավիճակից


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը ասել է, որ Մեծ յոթնյակի խոշորագույն տնտեսությունները Ռուսաստանին կզրկեն արտահանոր երկրի իր համար չափազանց կարեւոր կարգավիճակից:

Ըստ Բայդենի, Ուկրաինայի դեմ ագրեսիան շարունակող Կրեմլը կստանա ևս մեկ շոշափելի հարված: Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին անվանել է ագրեսոր` հավելելով, որ ՌԴ նախագահը պետք է «փոխհատուցի» իր գործողությունների դիմաց։

Ամերիկայի նախագահը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցների տակ գտնվող ռուս օլիգարխների ցուցակում կավելացնի նոր անուններ և կարգելի Ռուսաստանից այնպիսի ապրանքների ներմուծումը, ինչպիպսիք են ադամանդը, օղին և ծովամթերքը:

«Սրանց կարող են հաջորդել շատ այլ նոր գործողություններ», - ասել է Բայդենը։

XS
SM
MD
LG