Մատչելի հղումներ

Թուրքիային մեծապես է մտահոգում Հունաստանի ռազմականացման ծրագիրը


Փետրվար ամսին հունական սահմանի թուրքական կողմում ցրտահարությանը զոհ գնացին 19 ներգաղթյալներ, որից հետո Աթենքի և Անկարայի միջև սկսվեց ուժեղ փոխմեղադրանքների փուլ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը էլ ավելի սրեց լարվածությունը, երբ հարցականի տակ դրեց Էգեյան ծովում հունական մի քանի կղզիների պատկանելությունը:

Եվ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի այցը Անկարա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Աթենքում աճում են թուրքական մտադրությունների վերաբերյալ մտահոգությունները:

Ինչպես ‘’Սկայպ’’-ի միջոցով Աթենքի համալսարանի դասախոս Չենգիս Աքթարն է ասում, «Թուրքիան չափազանց շատ է նման Ռուսաստանին, որտեղ չկան կառավարության անկախ ճյուղեր, չկա ընդդիմություն, իսկ եղած ընդդիմությունն էր այսպես ասած թագավորին ավելի հավատարիմ է, քանի ինքը` թագավորը: Թուրքիան շատ արտամատական է դառնում, երբ խոսքը վերաբերում է Հունաստանին կամ Կիպրոսին’’, ասում է նա:

Անկարային շատ է մտահոգում Հունաստանի արագ վերազինման ծրագիրը: Աթենքը ձեռք է բերել վերջին արտադրության կործանիչներ և ռազմանավեր: Սա Թուրքիային ստիպում է հավատալ, որ ուժերի հավասարակշռությունը կարող է շեղվել Հունաստանի օգտին:

Էրդողանի խորհրդական Մեսութ Քասինի խոսքերով, Աթենքի, ԱՄՆ-ի և Միջերկրական ծովի արևելյան երկրների միջև ռազմական համագործակցության խորացումը նույնպես մեծ մտահոգություն է Թուրքիայի համար:

‘’Հունաստանի չափից ավելի սպառազինությունը և դեպի Թուրքիայի տարածքներ նրա մաքսիմալիստական ցանկությունները, այդ թվում Կիպրոսի հարցը, սպառնում են Թուրքիային ինչպես Միջերկրական, այնպես էլ Էգեյան ծովում’’, ասում է նա ու ավելացնում, որ Հունաստանի ռազմաօդանավերն այժմ կարող են հարվածել Թուրքիայի Էգեյան ծովի ափին վեց րոպեի ընթացքում: Նրա խոսքերով, Հունաստանի ժամանակակից հրթիռները սպառնում են Թուրքիայի պաշտպանական համակարգին:

Որոշ վերլուծաբաններ զգուշացնում են, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա վտանգավոր օրինակ է հանդիսանում տարածաշրջանի համար։ Նրանցից

Սեզին Օնեյի խոսքերով, ‘’Այս շատ ռազմատենչ քաղաքականությունը եւ կոշտ ուժի կիրառումը կարող է տարածվել նաեւ Հունաստանի և Թուրքիայի միջեւ, եւ կարծում եմ, որ ժամանակ առ ժամանակ կշարունակվեն ռազմական բախումներ տեղի ունենալ միմյանց միջեւ’’, ասում է նա ու ցանկանում հուսալ, որ դրանք չեն վերածվի ռուս-ուկրաինական պատերազմի նման մի պատերազմի:

Այստեղ հույս կա, որ Իսրայելի միջնորդությամբ կարող են կողմերը մեղմել այս լարվածությունը:

Քանի որ եւ Թուրքիան և Հունաստանը մեծապես ապավինում են զբոսաշրջությանը` խթանելու իրենց թուլացած տնտեսությունները, որոշ վերլուծաբաններ կանխատեսում են, որ Միցոտակիսի եւ Էրդողանի հանդիպումը կկենտրոնանա գոնե եկող ամառային այս շրջանում լարվածությունը մեղմելու վրա:

XS
SM
MD
LG