Մատչելի հղումներ

Չինաստանը հրաժարվել է Ռուսաստանին օդանավերի պահեստամասեր մատակարարել


Չինաստանը հրաժարվել է Ռուսաստանին անհրաժեշտ օդանավերի պահեստամասեր և բաղադրամասեր մատակարարել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով «Ռոսավիացիա» ռուսական ավիափոխադրումների դաշնային գործակալության ներկայացուցիչներին։

Ռոսավիացիայի գրասենյակի ներկայացուցիչ Վալերի Կուդինովը «Ինտերֆաքս»-ին ասել է, որ Ռուսաստանը կփորձի մատակարարներ գտնել Թուրքիայի կամ Հնդկաստանի ընկերություններից։

Կուդինովը նաև ասել է, թե ռուսական ավիաընկերությունները, որոնց օդանավերը գրանցված են արտասահմանում, այժմ նոր գրանցում են ձեւակերպում իրենց ինքնաթիռների համար՝ Ռուսաստանի Դաշնությունում:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Չինաստանի իշխանությունները հրաժարվել են լինել ինքնաթիռների բաղադրիչների մատակարար։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառված պատժամիջոցները ստիպեցին Boeing և Airbus ավիաընկերություններին դադարեցնել իրենց ինքնաթիռների պահեստամասերի մատակարարումը Ռուսաստանին։

XS
SM
MD
LG