Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը վերջերս հեռախոսային երկար զրույցներ է ունեցել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի նախագահի հետ:
Նա հիշեցերել է, որ հրեական Շաբաթն արգելում է այս օրերին ճամփորդությունները, սակայն մարդկային կյանքեր փրկելու փորձն արդարացնում է այդ կարգը խանգարելու իր քայլը:
«Կարևոր է հասկանալ, որ եթե աշխարհի առաջնորդները արագ չգործեն, իրադրությունն ավելի կվատթարանա: Աշխարհի գլխավոր դերակատարների պարտականությունն է արագ գործել՝ երկու կողմերին մարտադաշտից դուրս բերելու և բանակցային սեղանի մոտ տանելու համար», ասել է նա:
Որոշ փորձագետներ կարծում են, որ Իսրայելն ունի միջնորդի դերով հանդես գալու լավ հիմքեր: Ինչպես նրանք են բացատրում, դրա պատճառն այն է, որ «Իսրայելը ճիշտ հարաբերություններ ունի թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի հետ, և երկուսի կողմից էլ համարվում է վստահելի գործընկեր»։
Սակայն իսրայելցի այլ վերլուծաբաններ ասում են, որ Մերձավոր Արեւելքում ռուսական ռազմական հզորությունը դիրքերը շեղում է ընդդեմ Իսրայելի ռազմավարական շահերի:
Իսրայելի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Չակ Ֆրեյլիխի խոսքերով, ‘’Միջնորդ սովորաբար պետք է լինի այն երկիրը, որը կարող է որոշակի ճնշում գործադրել հակամարտող երկու կողմերի վրա’’: Իսկ Իսրայելն այդ դիրքում չէ, ասում է նա ու հիշեցնում Սիրիայում ռուսական S-400 տիպի հրթիռների առկայության փաստը, ինչը, նրա խոսքերով, կարող է վատ դեր խաղալ ընդդեմ Իսրայելի:
Իսրայելն Ուկրաինայից արդեն ընդունել է հրեա հազարավոր փախստականների և պատրաստ է ընդունել հրեական ծագում ունեցող եւս 100 հազար մարդ:
Բացի այդ, Իսրայելն արտոնել է, որ մինչեւ պատերազմն այստեղ գտնվող մոտ 20 հազար ոչ հրեա ուկրաինացիները մնան այստեղ, հինգ հազար այլոց պատրաստ է տրամադրել Իսրայել մուտք գործելու փախստականի վիզաներ: