Մատչելի հղումներ

Հարիս. Հարկավոր է հետաքննել պատերազմ մղելու ռուսական մեթոդները


ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսը Վարշավայում հայտարարել է, թե անհրաժեշտ է հետաքննել Ռուսաստանի կողմից ուկրաինական պատերազմի ընթացքում կիրառվող մեթոդները։

Հարիսը դատապարտել է ‘’անհավանական չափերի վայրագությունները’’, որոնք, ըստ նրա, Ուկրաինայում իրականացնում են ռուս զինվորականները:

‘’Բացարձակապես անհերքելի է, որ պետք է [հետաքննություն] անցկացվի, որի ընթացքին մենք բոլորս պետք է հետևենք’’, - ասել է փոխնախագահը հինգշաբթի օրը Լեհաստանի մայրաքաղաքում անցկացված մամուլի ասուլիսում։

‘’Ես կասկած չունեմ’’, ասել է նա, ‘’որ ամբողջ աշխարհը հետևում է այս պատերազմին, այս ագրեսիային և այս վայրագություններին, որոնք իրականացնում է Ռուսաստանը’’:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, մասնակցելով Քամալա Հարիսի հետ համատեղ ասուլիսին, հայտարարել է, որ ռուսական զորքերի կողմից ուկրաինական քաղաքների հիվանդանոցներին և բնակելի թաղամասերին հասցվող ավերիչ հրթիռային և հրետանային ռմբակոծությունները բարբարոսության ցուցադրություն են, ինչը հիշեցնում է ցեղասպանություն։

Հիշատակելով նախորդ օրը Մարիուպոլի ծննդատան ռմբակոծությունը՝ Դուդան ասել է. ‘’Սա բարբարոսություն է, որը ցույց է տալիս ցեղասպանության նշաններ’’։

XS
SM
MD
LG