Մատչելի հղումներ

 
Մեծ Բրիտանիայի հետախուզություն. Ռուսաստանի զինված ուժերը հարձակվում են Ուկրաինայի բնակելի վայրերի վրա

Մեծ Բրիտանիայի հետախուզություն. Ռուսաստանի զինված ուժերը հարձակվում են Ուկրաինայի բնակելի վայրերի վրա


Հրետակոծություն Կիևի մերձակայքում գտնվող Իրպին քաղաքում, 6 մարտի, 2022 թ.
Հրետակոծություն Կիևի մերձակայքում գտնվող Իրպին քաղաքում, 6 մարտի, 2022 թ.

Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզությունը հայտնել է, որ ռուսական զինված ուժերը հարձակվում են Ուկրաինայի բնակելի թաղամասերի վրա, սակայն ռուսական զորքերի հարձակումը դանդաղել է՝ ուկրաինացիների դիմադրության պատճառով, նշում է Ռոյթերս գործակալութունը։

Ռոյթերսի հաղորդմամբ բրիտանական հետախուզությունը պնդում է, որ ուկրաինական դիմադրության ծավալներն ու ուժը շարունակում են զարմացնել Ռուսաստանին: Ըստ հաղորդման, Մոսկվան պատասխանում է՝ հարձակվելով «բազմաթիվ բնակավայրերի, այդ թվում՝ Խարկովի, Չեռնիգովի և Մարիուպոլի բնակելի տարածքների վրա: Ռուսաստանը նախկինում կիրառել է նմանատիպ մարտավարություն Չեչնիայում 1999 թվականին և Սիրիայում՝ 2016 թվականին՝ օգտագործելով օդային և ցամաքային ռազմական ուժեր, նշում է Ռոյթերսը:

Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ չի հարվածում քաղաքացիական օբյեկտներին։ Ուկրաինական կողմը և միջազգային լրատվամիջոցները իր հերթին շարունակաբար հրապարակում են տեսանյութեր Ուկրաինայի քաղաքային և գյուղական բնակավայրերի ավերածությունների վերաբերյալ:

XS
SM
MD
LG