Մատչելի հղումներ

Հարցում. Ամերիկացիները կողմ են Ուկրաինային օգնություն ցուցաբերելուն, դեմ են՝ ռազմական ներգրավվածությանը


Ամերիկացիների զգալի հատված աջակցում է Ուկրաինային օգնություն ցույց տալու քաղաքականությունը: Դրա մասին են խոսել Սպիտակ տան առջև բողոքի ցույց իրականացնող բազմաթիվ քաղաքացիներ, որրոնց թվում է վաշինգտոնաբնակ Նաոման, ով կարծում է, որ չափազանց կարևոր է, որ համաշխարհային առաջնորդները գործեն և բարձրաձայնեն այն մասին, թե ինչ է կատարվում Ուկրաինայում: Ամերիկացիները հավաքներ են կազմակերպել ԱՄՆ-ի շատ այլ քաղաքներում ևս, այդ թվում՝ Լոս Անջելեսում և Նյու Յորքում:

Այս շաբաթվա սկզբին նախագահ Ջո Բայդենի՝ Կոնգրեսին ուղղված տարեկան ուղերձի ընթացքում բուռն ծափահարություններ հնչեցին ինչպես դեմոկրատ, այնպես էլ հանրապետական օրենսդիրների կողմից, երբ նախագահը ողջունեց ելույթին ներկա ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանին:

Ռուսական ներխուժմանը զուգահեռ, մեծանում է Բայդենի արձագանքի հավանությունը ամերիկացիների շրջանում:

«Ես հավատում եմ, որ նա [Բայդենը] անում է այն ամենը, ինչ կարող է: Ես կցանկանայի, որ նա ավելին աներ: Ես հասկանում եմ նուրբ հավասարակշռությունը և ցանկությունը՝ խուսափելու այնտեղ սրվող հակամարտությունից»,- ասում է Լոս Անջելեսից Ջերի:

Ամերիկացիների 43 տոկոսն ասում է, որ հավանություն է տալիս Բայդենի արձագանքին Ռուսաստանի ներխուժմանը՝ նախորդ շաբաթվա 34 տոկոսի դիմաց, նշում է Reuters/Ipsos-ի հարցումը:

«Ընդհանուր առմամբ մենք տեսնում ենք Ուկրաինային առնչվող կոնկրետ քաղաքականության աջակցության մոտավորապես յոթից ինը տոկոսանոց աճ: Եվ սա շատ բնորոշ է պատերազմի և հակամարտությունների ժամանակներին: Մենք դա անվանում ենք հանրահավաք դրոշի էֆեկտի շուրջ»,-նշում է Ipsos հաստատությունից Քլիֆ Յանգը։

Ըստ նույն հարցման՝ 58%-ը պատրաստ է ավելի շատ վճարել վառելիքի դիմաց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունքում, որոնք սահմանվել են մեկ այլ ժողովրդավարական երկրի պաշտպանության համար։

Սակայն ոչ բոլոր ամերիկացիներն են դրական արձագանքում վարչակազմի քաղաքականության մասին: Դժգոհների թվում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որոշ հետևորդներն ու ինքը՝ նախկին նախագահը, ովքեր քննադատաբար են մոտենում վարչակազմի վարած քաղաքականությանը:

Սակայն, ընդհանուր առմամբ, հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիները կողմ են հումանիտար և ռազմական աջակցությանը Ուկրաինային, սակայն դեմ են Ուկրաինայի հակամարտությանը ամերիկյան զորքերի ներգրավմանը:

Հոդվածը պատրաստվել է Փեթսի Վիդակուսվարայի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG