Մատչելի հղումներ

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն կասեցնում են Ռուսաստանի հավաքականի ու թիմերրի մասնակցությունը միջազգային մրցումներում


Այս որոշմանը միացել է նաև Միջազգային Օլիմպիական Կոմիտեն (ՄՕԿ)

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կասեցրել են ռուսական ակումբների մասնակցությունը հետագա միջազգային մրցաշարերին՝ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիայի պատճառով, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:

ՖԻՖԱ-ն կասեցրեց Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի մասնակցությունը միջազգային մրցաշարերի, իսկ ՈՒԵՖԱ-ն դիմեց նույն քայլի ռուսական ֆուտբոլային ակումբների նկատմամբ։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, դա նշանակում է չեղարկում մարտի 24-ին նախատեսված աշխարհի առաջնության ընտրական փուլի Ռուսաստանի և Լեհաստանի հավաքականների միջև խաղը։ Լեհաստանի սպորտի ոլորտի ղեկավարությունը հայտարարել է, որ թիմը խաղադաշտ դուրս չի գա նույնիսկ, եթե հանդիպումը չչեղարկվեր։

Բացի այդ, Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) երկուշաբթի օրը դիմումներ է ուղարկել տարբեր մարզական ֆեդերացիաներին՝ կոչ անելով թույլ չտալ ռուսական թիմերի և մարզիկների բոլոր մակարդակներում մասնակցությունը միջազգային մրցումներին ՝ « համաշխարհային սպորտային մրցաշարերի սկզբունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու, ինչպես նաև բոլոր մասնակիցների անվտանգությունը ապահովելու համար»:

ՄՕԿ-ի կոչը տարածվում է Բելառուսի մարզական պաշտոնյաների ու մարզիկների վրա ևս: Մինսկը աջակցել է Կրեմլի ագրեսիային Ուկրաինայի դեմ՝ տրամադրելով բելառուսական տարածքը ռուսական զորքերի ներխուժման համար:

XS
SM
MD
LG