Մատչելի հղումներ

Թուրքիայի եւ ԱՄԷ-ի միջեւ բանակցությունները կարող են նաեւ ուղղված լինել ընդդեմ Իրանի


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելում է Արաբական Միացյալ Էմիրություններ` հույս ունենալով վերականգնել լարված հարաբերությունները։ Սակայն մեծաթիվ վերլուծաբաններն ասում են, որ բանակցություններում գլխավոր հարց կարող է դառնալ Իրանի շուրջ ընդհանուր մտահոգությունները:

Մերձավոր Արեւելքում ավելի ու ավելի մեկուսացող Թուրքիայի համար այս պահին Իրանի նկատմամբ դիրքորոշումները ճշտելու խնդիրն է գործում:

Ինչպես Ստամբուլի Քադիր Հասի համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս Սոլի Օզելն է ասում, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Թուրքիան արևմտյան բոլոր երկրների հետ միասին, շահագրգռված են, որ Իրանն այնքան ազդեցիկ չլինի, որքան այսօր»։

Կովկասից մինչեւ Սիրիա խորանում է Իրանի հետ Թուրքիայի մրացկցությունը, երբ վերջինս ունի Իրանից կախվածության պատճառներ: Հիշենք, որ Իրանը վերջերս ավելի քան մեկ շաբաթով դադարեցրեց բնական գազի մատակարարումը Թուրքիա, ինչի հետևանքով Թուրքիայի արդյունաբերական հատվածի մեծ մասը մի քանի օրով փակվեց:

Եվրոպական խորհրդի ավագ գիտաշխատող Ասլի Այդինթասբասը ասում է, թե կասկածներ կան, որ գազի անջատումը քաղաքական դրդապատճառներ ունի:

Պատահական չէ, որ դա տեղի ունեցավ Վլադիմիր Պուտինի և Իրանի առաջնորդ Էբրահիմ Ռաիսիի հանդիպումից հետո։ Սա հստակ ուղերձ էր Թուրքիային», ասում են որոշ վերլուծաբաններ։

Իրանը և Ռուսաստանը սերտորեն համագործակցում են Սիրիայում՝ աջակցելով Դամասկոսի վարչակարգին, մինչդեռ Թուրքիան աջակցում է սիրիացի ապստամբներին: Մոսկվան նաև իր զայրույթն է արտահայտել Անկարայի կողմից Ուկրաինային ռազմական անօդաչու թռչող սարքեր վաճառելու կապակցությամբ:

Թուրք վերլուծաբանները կարծում են, որ թուրք-իրանական մրցակցությունն ամենայն հավանականությամբ կսրվի, երբ Անկարան, Արևմտյան և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների նման, մեծ մտահոգություն ունի Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ:

Եթե Իրանի միջուկային էներգիայի ծրագրի շուրջ խափանվեն Թեհրանի և միջազգային հանրության միջև բանակցությունները, հարեւան Իրանի հետ մրցակցությունը հավասարակշռելու եւ այս երկրի հետ մրցելու հարցում Թուրքիայի ջանքերը կարող են ենթարկվել ավելի մեծ փորձության:

XS
SM
MD
LG