Մատչելի հղումներ

Պատերազ՞մ, թե խաղաղություն. Ուկրաինայի սահմանամերձ քաղաքներում


Դոնեցկից և Լուգանսկից հետո Դնեպրը ուկրաինական վերջին խոշոր քաղաքն էր, որոնք 2014 և 2015 թվականներին հայտնվեցին Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատողական ուժերի ապստամբության թատերաբեմում:

Հիմնականում այս քաղաքում կազմավորված ուժերն էին, որոնք դուրս ելան ընդդեմ անջատողականների: Եվ ահա այսօր նրանք մեծ մտահոգությամբ են հետեւում այսօր զարգացող իրադարձություններին, երբ Մոսկվան շարունակում է մեծացնել ռազմական ներկայությունն Ուկրաինայի սահմաններին:

‘’’Մենք արդեն անցել ենք սրա միջով։ Ես կռվել եմ մինչև 2016 թվականը’’, ասում է Միխայիլ անունով հանդես եկող նախկին դիպուկահարը: ‘’Ես գիտեմ, թե ինչ է պատերազմը’’, ասում է նա։

Պատերազմը, որն այստեղ հազարավոր կյանքեր խլեց, այժմ սպառնում է վերադառնալ: Քաղաքը պատրաստվում է վատթարագույնին՝ հիմնանորոգելով իր հին խորհրդային ժամանակների բունկերները, որոնք, ճակատագրի հեգնանքով, կոչված էին պաշտպանելու քաղաքացիներին ՆԱՏՕ-ի հարձակումից:

Վիտալի Կերդրուկը, որը պատասխանատու է քաղաքի արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգի համար, ասում է, թե ‘’Այս ապաստարանը միշտ պատրաստ է։ Պարբերաբար ստուգում ենք խողովակները, լույսը, ջուրը, անհրաժեշտ ամեն ինչ, որ անհրաժեշտության դեպքում մարդկանց ընդունենք’’, ասում է նա։

Չնայած պատերազմի սպառնալիքին, քաղաքն այնուամենայնիվ շարունակում է իր բնականոն ռիթմը: Իրենց աշխատանքը ոչ մի օր չեն դադարեցրել քաղաքի օպերայի և բալետի թատրոնի արտիստները:

‘’Շատ ուկրաինացիներ Ռուսաստանում բարեկամներ ու ընկերներ ունեն, բայց իրավիճակն այսպես է զարգացել. Մենք սովորել ենք այս ցավին և ապրում ենք դրանով’’, ասում է Տատյանա Գալնիկը` Դնեպրի օպերայի թատրոնից:

Ուկրաինայի սահմանին ամիսներ շարունակ ռուսական զորքերի կուտակման արդյունքում առաջացած լարվածությունն այժմ վերածվում է տառապալից անորոշության, երբ մարդիկ այստեղ սպասում են, սպասում ու շարունակ տալիս նույն հարցը. Պատերազ՞մ, թե խաղաղություն:

XS
SM
MD
LG