Ծրագիրը, որը սկսվել էր Բարաք Օբամայի վարչակազմի նախաձեռնությամբ, եւ որն այն ժամանակ փոխնախագահի պաշտոնում ղեկավարում էր Ջո Բայդենը, նպատակ ունի բարելավել քաղցկեղի հայտնաբերմանը և կանխարգելմանն ուղղված ջանքերը: Հիշեցնենք, որ Բայդենի որդին՝ Բոն, 2015 թվականին 46 տարեկան հասակում զոհ գնաց այս հիվանդությանը, ինչը, ըստ Բայդենի, իրեն ու իր կնոջն ավելի է պարտավորեցնում նվիրվելու այս ծրագիր իրագործմանը:
Միջոցառման ժամանակ ելույթով հանդես եկավ նաեւ երկրի փոխնախագահ Քամալա Հարիսը, ու հիշեց այս հիվանդությունը հետազոտող, սակայն նաեւ այս հիվանդությանը զոհ գնացած իր մորը:
‘’Ես երբեք չեմ մոռանա այն օրը, երբ մայրս նստեցրեց ինձ և քրոջս ու ասաց, որ իր մոտ քաղցկեղ է ախտորոշվել: Դա իմ կյանքի ամենավատ օրերից մեկն էր, իրականություն, որի մեջ, ցավոք սրտի, հայտնվում են միլիոնավոր ու միլիոնավոր մարդիկ’’, ասաց Հարիսը:
Նոր նախագծի համաձայն, նախատեսվում է նշանակել Սպիտակ տան կողմից համակարգող, հիմնադրել քաղցկեղի հարցով հատուկ բաժանմունք, որը կմիավորի պետական գերատեսչություններն ու գործակալությունները և կվերականգնի քաղցկեղի զննումների հասանելիությունը:
2016 թվականին մեկնարկած նախաձեռնությունից հետո, հետազոտողները հայտարարել են, որ ծրագրի նպատակներին հասնելու համար անհրաժեշտ կլինի ԱՄՆ-ում քաղցկեղի հետազոտության բնագավառում մեծ տեղաշարժ: