Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի բժիշկները շարունակում են հորդորել ծնողներին պատվաստել 5-ից բարձր տարիք ունեցող երեխաներին


Անցած օգոստոս ամսին Բեյքեր Միլսը միայն երեք ամսական էր, երբ քովիդ հիվանդության պատճառով տեղափոխվեց Ատլանտայի մանկական հիվանդանոց:՝Չնայած երեխան համեմատաբար թեթև ախտանշաններ է ունեցել, բժիշկները, այնուամենայնիվ, որոշել են նրան հոսպիտալացնել տարիքի պատճառով: Նրա մայրն ուրախությամբ է ասում, որ երեխայի մոտ ծանր ախտանշաններ ի հայտ չգալու պատճառը գուցե այն է, որ ինքն ու ամուսինը եղել են լիովին պատվաստված: Նրա խոսքերով, ինքը պատվաստվել է հղիության ընթացքում:

Հունվարի կեսերի դրությամբ ԱՄՆ-ում մոտ 8,5 միլիոն երեխաներ են ցույց տվել կորոնավիրուսի թեստի դրական պատասխան։ Չնայած նրան, որ երեխաները սովորաբար ավելի մեղմ ախտանշաններ են ունենում, օմիկրոնի տարածման արագությունը գերլարում է առողջապահական համակարգը:

Ինչպես Ջորջիա նահանգի մանկական հիվանդանոցի բժիշկ

Յակոբ Էյխենբերգերն է ասում, օմիկրոնի դեպքերն այս ալիքը շատ են ուժգնացրել, ինչի արդյունքում հիվանդանոցները գերծանրաբեռնված վիճակում են հայտնվել:

Մինչև հինգ տարեկան երեխաները մնում են ամենախոցելի խմբերից մեկը, քանի որ դեռեւս չի տրվել այս տարիքի երեխաներին պատվաստելու արտոնություն: Արդյունքում, մեծաթիվ ծնողներ նախընտրում են իրենց երեխաներին չուղարկել մանկապարտեզ և նախակրթարան:

Հունվարի սկզբին ԱՄՆ-ի կրթության նախարար Միգել Քարդոնան խրախուսեց երկրի դպրոցները բաց պահել անհատական ուսուցման համար: Մեծաթիվ պաշտոնյաներ են ասում, որ առցանց ռեժիմը դժվար է եղել և՛երեխաների, և՛ ծնողների համար, և որ յուրաքանչյուր դպրոցական շրջան տարբեր է:

Ըստ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի, հունվարի կեսերին ԱՄՆ-ում 12-17 տարեկան դեռահասների 64%-ը լիովին պատվաստված էր:

Իշխանությունները խրախուսում են ծնողներին պատվաստել 5-12 տարեկան իրենց փոքր երեխաներին, քանի որ ըստ բժիշկների, կանխատեսվում է երեխաների շրջանում այս հիվանդության արագ տարածում:

XS
SM
MD
LG