Մատչելի հղումներ

Իրանի հետ միջուկային խնդիրները լուծելու հարցում ԱՄՆ-ի լավատեսությունը


Համաշխարհային խոշոր տերությունները ամիսներ շարունակ, այսպես ասած, նուրբ բանացություններ են անցկացրել Իրանի հետ` հույս ունենալով վերականգնել Թեհրանի միջուկային զենքի ծրագիրը զսպելո նպատակով 2015 թվականին կնքված համաձայնագիրը:

Հիշեցնենք, որ համաձայնագիրը խզվեց 2018 թվականին, երբ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս բերեց գործարքից: Դա էր պատճառը, որ 2019 թվականին Իրանը սկսեց աստիճանաբար խախտել պայմանագրով ստանձած պարտավորությունները, առաջ բերելով անհանգստություններ Արևմուտքում։

Չնայած բանակցությունների ութերորդ փուլն այս ամիս ավարտվեց առանց էական առաջընթացի, Բայդենն ասում է, թե ինքը լավատես է:

Սակայն այս ընթացքում Իրանի հետ առանձին բանակցություններ է անցկացնում գործարքը ստորագրած մեկ այլ երկիր` Ռուսաստանը: Չորեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր հյուրընկալել Իրանի նախագահին, որն ասել է, որ թվում է, թե վեց կողմերը կարծես թե նույն ուղղությամբ չէ, որ գնում են:

«Մենք եզակի իրավիճակում ենք, որը զգալի համագործակցություն է ստեղծել մեր երկու երկրների միջև՝ ընդդեմ Արևմուտքի միակողմանիության և ամերիկյան հզորության», ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։

«Ամերիկայի Ձայն»-ի հարցին, թե ինչու է նախագահ Բայդենը լավատես, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին ասել է. ‘’Մենք դիվանագիտական բանակցությունների մեջ ենք. Եվ մենք շատ պարզ ենք ասել մեր դիրքորոշումը եւ թե ինչ հարցերում մենք կարող ենք համաձայնվել: Սակայն ուզում եմ կրկնել, որ ես այսօր չեմ կարող ասել, թե այս պահին ինչ իրավիճակ է բանակցություններում’’, ասել է Սաքին:

Ինչպես վերլուծաբան Ռոբերտ Լիտվակն է ասում, այդ իրավիճակը կարող է սրվել: Նրա խոսքերով, Իրանի հետ բանակցություններում կարող է լինել երրորդ ճանապարհ:

«Եթե դիվանագիտությունը ձախողվի, և լինեն ուժի կիրառման հարցում լուրջ սահմանափակումներ, երրորդ այլընտրանքը կարող է դառնալ հակառակորդ պետությունների նկատմամբ Ամերիկայի ավանդական անտեսման ռազմավարությունը է, որի նպատակը նրանց զսպելն է’’: Նրա խոսքերով, այդ ռազմավարությունն իրեն արդարացրեց Ստալինի Խորհրդային Միության, Մաոյի Չինաստանի և Կիմ ընտանիքի Հյուսիսային Կորեայի դեմ քայլերում:

Հիմա գլխավոր հարցն այն է, թե արդյոք հնարավոր է բեկում բանակցությունների ութ փուլերից հետո, թե ոչ: Ինչպես փորձագետներից շատերն են ասում` այո: Նրանք հիշեցնում են ռուս օրենսդիրների առջեւ հինգշաբթի օրը Իրանի նախագահի արտասանած այն խոսքերը, որ իր վարչակարգը չի ձգտում ունենալ միջուկային զենք և «լրջորեն է մոտենում համաձայնության գալու հարցին, եթե մյուս կողմերը պատրաստ են հրաժարվել իր երկրի դեմ կիրառվող պատժամիջոցներից:

XS
SM
MD
LG