Մատչելի հղումներ

Սպիտակ տունը գործարկում է կայք` COVID-19-ի անվճար արագ թեստեր պատվիրելու համար


Երեքշաբթի օրվանից ԱՄՆ-ի բնակիչները կարող են այցելել COVIDTests.gov կայքը և պատվիրել անվճար, արագ թեստավորման փաթեթներ: Պետական ֆինանսավորմամբ այս ծրագիրը յուրաքանչյուր ընտանիքի կտրամադրի անվճար չորս թեստ: Թեստերի փաթեթները կառաքվեն Դաշնային փոստային ծառայության կողմից:

Նոր կայքը հանդիսանում է ԱՄՆ-ում օմիկրոն ենթատեսակի ռեկորդային արագոթյամբ տարածվող վարակի դեմ պայքարում վարչակազմի գլխավոր ծրագրերից մեկը:

Ջո Բայդենը դեկտեմբերին էր հայտարարել դաշնային կառավարության միջոցներով 500 միլիոն տնային արագ թեստեր ապահովելու ծրագրի մասին: Մի քանի օր առաջ նա ասել էր, որ այն կհասցվի մեկ միլիարդի:

Թեստերի փաթեթները կարող են առաքվել երկրի մինչեւ ամենահեռավոր հատվածները 7-ից 12 օրվա ընթացքում: Միացյալ Նահանգների հիմնական մասում առաքումը կպահանջի միջին հաշվով երեք օր:

Դիմակները բաշխվելու են դեղատների և կառավարական կայքերի միջոցով: Politico-ն առաջինն էր, որը հայտնեց այս նախաձեռնության մասին։

N95 դիմակները, որոնք ապահովում են վարակի դեմ առավելագույն պաշտպանություն, մատակարարվելու են դաշնային ռազմավարական պաշարներից, ասվում է Politico-ի հաղորդագրության մեջ:

XS
SM
MD
LG