Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը պատրաստվում է զարկ տալ դիմակներ կրելու քաղաքականությանը եւ թեստավորման աշխատանքներին


ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը վերջերս հրապարակեց դիմակներ կրելու մասին նոր ուղեցույց: Ինչպես ԱՄՆ-ի գլխավոր վիրաբույժ, դոկտոր Վիվեկ Մըրթին է ասել. ‘’Տվյալները ցույց են տալիս պատվաստման մեծ արդյունավետությունը` չնայած այն հանգամանքին, որ քովիդով հիվանդանում է նաեւ պատվաստված եւ նույնիսկ խթանիչ չափաբաժինը ստացած անձանց քսան տոկոսը:

Բայդենի վարչակազմին հաճախ են քննադատում բավարար չափով դիմակներ ձեռք չբերելու և թեստեր չապահովելու համար: Այդ քննադատություններին Մըրթին տալիս է հետեւյալ պատասխանը. ‘’«Երբ հայտնվեց omicron-ը, պահանջարկը կտրուկ աճեց: Այդ պատճառով ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ հայտնվեցին մի իրադրության մեջ, երբ չէին բավարարում թեստերի համար անհրաժեշտ ծառայություններն ու պարագաները: Նրա խոսքերով, ԱՄՆ-ը այժմ սկսել է դուրս գալ այդ իրավիճակից, եւ դեկտեմբերից մինչեւ հունվար արձանագրվել է թեստավորման ութնապատիկ աճ:

Քննադատներն ասում են, որ դա պարզապես բավարար չէ: Քննադատությունների ալիքը հիմնականում կառավարում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներն ու նրա կառավարման տարիներին բարձրաստիճան պաշտոններ զգաղեցրած որոշ անձինք:

Ինչպես Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է տեղեկացում, վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է քովիդ 19 հիվանդության 15 միլիոն նոր դեպք, ինչը 55 տոկոսով գերազանցում է նախորդ ամիսների ցուցանիշներին: Միայն ԱՄՆ-ում ամեն օր գրանցվում է մոտ 800,000 նոր վարակակիր:

XS
SM
MD
LG