Մատչելի հղումներ

Johnson and Johnson-ը օմիկրոնով վարակվածներին մեծապես է պաշտպանում ծանր հիվանդությունից


COVID-19 հիվանդության դեմ Johnson and Johnson պատվաստանյութի խթանիչ չափաբաժինը, այն ստանալուց մեկից երկու ամսվա ընթացքում 84%-ով պաշտպանում է օմիկրոն ենթատեսակով վարակվածներին հիվանդանոցներ տեղափոխվելու անհրաժեշտությունից: Այս մասին ըստ ‘’Ռոյթերս’’ գործակալության, հայտնել է Հարավային Աֆրիկայի Հանրապետության բժշկական հետազոտությունների խորհրդի նախագահ Գլենդա Գրեյը:

Գրեյը ներկայացրել է հետազոտության արդյունքները, որոնց մասնակցել է առողջապահության բնագավառի 477 հազար աշխատակից, որոնք բոլորը պատվաստված են եղել J&J պատվաստանյութով: Նրանցից 236 հազար ստացել է J&J-ի խթանիչ չափաբաժինը: Պարզվել է, որ խթանիչ ներարկումը հոսպիտալացումների թիվը 63%-ով կրճատում է առաջին երկու շաբաթների ընթացքում, իսկ 1-ից երկու ամիս հետո՝ հիվանդանոցային բուժման կարիք ունեցող հիվանդների թիվը կրճատվում է 84%-ով:

Գրեյի խոսքերով, «Սա աշխարհում առաջին ապացույցն է օմիկրոնի դեմ պատվաստանյութի արդյունավետության մասին»:

Հարավային Աֆրիկայի իշխանությունները մինչ այժմ նախապատվությունը տվել են Pfizer-ի պատվաստանյութին: Նրանք ընդունել են 21 միլիոն չափաբաժին, ինչը երեք անգամ ավելի է, քան J&J պատվաստանյութի չափաբաժինները:

Բայց J&J-ի պատվաստումը համարվում է շատ ավելի հարմար միջոց, քանի որ պահանջում է մեր ներարկում: Իսկ դա հատկապես հարմար է քաղաքներից կտրված գյուղերի մեծ թիվ ունեցող երկրների համար:

Ուսումնասիրությունը նաև գտել է, որ ՄԻԱՎ-ով վարակվածներն ավելի խոցելի են Omicron-ով հոսպիտալացվելու համար:

ՄԻԱՎ-ի տարածվածությունը Հարավային Աֆրիկայում կազմում է մոտ 13%:

Ուրբաթ օրը Հարավային Աֆրիկայի վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի առանձին մի ուսումնասիրություն եւս ապացուցել է, որ Omicron-ի պատճառով սկսված հիվանդությունը, նույնիսկ չպատվաստված անձանց շրջանում ավելի թեթեւ է լինում հիվանդների համար, քան նախորդ ենթատեսակները:

XS
SM
MD
LG