«Ճնշող է և սթրեսային», - ասում է Սամանտա Պոնտիուսը, ով հույս ուներ այս ամիս վերադառնալ գրասենյակ: Նա իր գոհունակությունն է հայտնում, որ այժմ թեստերը շատավելի հասանելի են, քան նախկինում:
Դեպքերի և հոսպիտալացումների աճը ստիպել է ամերիկացիներին չեղարկել ճանապարհորդությունները, փակել զվարճանքի վայրերը և վերանայել ուսանողների ևաշխատակիցների համար դպրոց կամ աշխատանքիի վայր վերադառնալու ծրագրերը:
Միացյալ Նահանգները երկուշաբթի հունվարի 10-ին հաղորդել է 1,35 միլիոն կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի մասին, գրում է «Reuters» գործակալությունը: Դաօրական ամենաբարձր ցուցանիշն է աշխարհի ցանկացած երկրի համար: Ըստ CDC-ի՝ ենթադրվում է, որ Omicron-ը հունվարի 8-ի դրությամբ կազմում է երկրում շրջանառվող ընդհանուր կորոնավիրուսային դեպքերի ավելի քան 98%-ը:
Նոր դեպքերի հակառեկորդը գրանցվել է այն ժամանակ, երբ հոսպիտալացված COVID-19 հիվանդների թիվը հասել է պատմական ամենաբարձր մակարդակին՝ կրկնապատկվելով երեք շաբաթվա ընթացքում, նշում է Reuters-ը:
Երկրի բազմաթիվ հիվանդանոցներ, ներառյալ Վաշինգտոնում և հարևան Մերիլենդ նահանգում, ծանրաբեռնված են: Ըստ մասնագետների՝ հիվանդների մեծ մասը չպատվաստված են: Առողջապահության ոլորտի մասնագետները կոչ են անում բնակչությանը պատվաստվել, քանի որ առողջապահական համակարգն, ըստ իրենց, երկարաժամկետում չի կարող դիմակայել չպատվաստվածների բարձր ցուցանիշին:
«Ցավոք սրտի, չպատվաստվածները միջինում շատ ավելի են հիվանդանում և համալրում մեր հիվանդանոցներն ու շտապօգնության բաժանմունքները: Նրանք նաևհիվանդացնում են այլ մարդկանց»,- ասում է Բալթիմորի բժշկական կենտրոնի նախագահ, բժիշկ Ջոն Չեսարը:
Աճ է արձանագրվել նաև մահվան դեպքերում: Հայտնի է, որ մահվան դեպքերը կազմում են օրական միջինը 1700 մարդ՝ վերջին շրջանի մոտ 1400-ի հետ համեմատած:
Facebook Forum