Մատչելի հղումներ

Խոզի սրտի փոխպատվաստման ենթարկված հիվանդն իրեն լավ է զգում


Սրտի մահացու հիվանդությամբ տառապող ամերիկացի մի տղամարդու գենետիկորեն ձևափոխված խոզի սիրտ են պատվաստել, ինչն իր տեսակի մեջ առաջին վիրահատությունն է: Վիրահատությունից երեք օր անց հիվանդի ինքնազգացողությունը լավ է, ըստ ‘’Ռոյթերս’’ գործակալության, հայտնել են նրա բժիշկները:

Մերիլենդի Բժշկության համալսարանի թիմի կողմից կատարված վիրահատությունը առաջիններից է, որը ցույց է տալիս խոզից մարդու սրտի փոխպատվաստման իրագործելիությունը, մի դաշտ, որը հնարավոր է դարձել գեների խմբագրման նոր միջոցների շնորհիվ:

Եթե ամեն ինչ լավ ընթանա, գիտնականները հույս ունեն, որ խոզի օրգանները կարող են մեղմել դոնոր օրգանների պակասի խնդիրը:

«Մենք երբեք նման փոխպատվաստում չենք իրականացրել մարդու օրգանիզմում, և ես ուզում եմ հավատալ, որ մենք նրան տվել ենք ավելի լավ հնարավորություն ապրելու համար, քան կերաշխավորեր թերապեւտիկ բուժումը», ասել է խոզի սիրտը վիրաբուժական եղանակով փոխպատվաստած բժիշկ Բարթլի Գրիֆիթը:

«Սակայն դա կտեւի մեկ օր, մեկ շաբաթ կամ տարի, դեռեւս եզրակացնել չեմ կարող, բազմիմաստ կերպով ասել է Գրիֆիթը:

Մերիլենդի բնակիչ 57-ամյա Դեյվիդ Բենեթի համար սրտի այս փոխպատվաստումը նրա կյանքը փրկելու վերջին հույսն էր:

«Կամ մահ, կամ փոխպատվաստման փորձ: Ես ուզում եմ ապրել: Ես գիտեմ, որ դա կրակոց է մթության մեջ, բայց դա իմ վերջին ընտրությունն է», - ասել էր Բենեթը վիրահատությունից մեկ օր առաջ:

Ըստ organdonor.gov-ի՝ ներկայումս մոտ 110,000 ամերիկացիներ են սպասում օրգանների փոխպատվաստման իրենց հերթին: Ավելի քան 6,000 հիվանդ է մահանում է ամեն տարի՝ նախքան այդ հնարավորությունը ստանալը:

Գենետիկորեն ձևափոխված խոզի սիրտը Բենեթին է տրամադրվել է Վիրջինիա նահանգի Բլեքսբուրգ քաղաքում գործող Revivicor վերականգնողական բժշկության ընկերության կողմից:

Վիրահատության օրն, առավոտյան խոզի սիրտը հեռացվել է կենդանու մարմնից և տեղադրվել հատուկ սարքի մեջ, որպեսզի պահպանի իր գործառույթը մինչև վիրահատությունը:

Խոզերը վաղուց են դարձել փոխպատվաստման հարցում ուշագրավ միջոց, քանի որ նրանց օրգանները շատ նման են մարդու օրգաններին: Խոզի սիրտը, օրինակ, ունի չափահաս մարդու սրտի չափսեր:

Փոխպատվաստումների նպատակներով բժիշկների ուշադրության կենտրոնում են նաեւ խոզերի մյուս օրգանները` երիկամները, լյարդը և թոքերը:

Խոզից մարդու փոխպատվաստման նախկին ջանքերը ձախողվել են գենետիկական տարբերությունների պատճառով, ինչի արդյունքում օրգանիզմում առաջ են եկել հակազդումներ կամ վիրուսներ: Գիտնականները լուծել են այդ խնդիրը` վերացնելով պոտենցիալ վնասակար գեները:

Խոզի սրտից ‘’դուրս են մղվել’’ օրգանների կողմից հակազդման գեները, փոխարենն այնտեղ տեղադրելով իմունային ‘’ընդունման’’ հետ կապված գեներ:

Հետազոտողները նաև ջնջել են խոզի գեներից մեկը, սրտի հյուսվածքի ավելորդ աճ թույլ չտալու համար:

Բացի խոզի սրտի գենետիկական փոփոխություններ իրականացնելուց, Բենեթը ստացել է Մասաչուսեթսի Լեքսինգտոն քաղաքում գտնվող Kiniksa ընկերության կողմից

Արտադրված փորձարարական հակամերժողական դեղամիջոց:

XS
SM
MD
LG