Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Ժնեւում երկուշաբթի օրն անցկացված հանդիպման ժամանակ չկարողացան հարթել Ուկրաինայի հարցով միմյանց միջեւ առկա տարաձայնությունները, երբ Մոսկվան շարունակում էր պահանջել ՆԱՏՕ-ի կողմից դեպի արևելք ընդլայնումը դադարեցնելու երաշխիքներ,Վաշինգտոնը` վճռականորեն մերժում այդ պահանջները, ու դրանք համարում անիրատեսական: Այս մասին է հաղորդում ‘’Ռոյթերս’’ լրատվական գործակալությունը:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը բանակցություններից հետո ասել է, որ «ոչ մի առաջընթաց» չի գրանցվել, եւ նորից պնդել Կրեմլի այն խոսքերը, թե Ռուսաստանն Ուկրաինա ներխուժելու մտադրություն չունի:
Ռյաբկովի եւ նրա ամերիկացի գործընկեր Վենդի Շերմանի կողից գլխավորած եւ 5 ու կես ժամ տեւած բանակցություններից հետո
Շերմանը բանակցություններն անվանել է «անկեղծ և շիտակ քննարկում», եւ ավելացրել սակայն, թե չի կարելի թույլ տալ, որ ‘’որեւէ մեկը փակի ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը’’: Նա ասել է նաեւ, թե Ամերիկան Ուկրաինայի մասին չի կարող կայացնել որոշումներ` առանց Ուկրաինայի մասնակցության, որեւէ որոշում Եվրոպայի մասին` առանց Եվրոպայի մասնակցության, եւ ՆԱՏՕ-ի մասին` առանց ՆԱՏՕ-ի մասնակցության:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ուկրաինա և նախկին խորհրդային այլ երկրներ որակել է որպես «կարմիր գիծ» Մոսկվայի համար` պահանջելով Արևմուտքից պարտադիր երաշխիքներ, որ այդ երկրները չեն դառնա դաշինքի անդամ:
Մոսկվան 100,000 թվակազմով զորքեր է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով, ինչն առաջ է բերել դեպի Ուկրաինա հնարավոր ռազմական ներխուժում սկսելու վերաբերյալ մտավախություն:
Բանակցություններից հետո Ռյաբկովն ասել է, թե դժվար կլինի քննարկել այլ հարցեր, եթե ԱՄՆ-ը մերժում է Ռուսաստանի գլխավոր պահանջները:
«Եթե այժմ ՆԱՏՕ-ն շարունակի տեղակայել իր կարողությունները Եվրոպայում, ապա դրան կհաջորդի ռուսական կողմից ռազմական պատասխան, այդ սպառնալիքին հակազդելու համար», ասել է Ռյաբկովը: «Դա անխուսափելիորեն, անխուսափելիորեն կվնասի ԱՄՆ-ի և նրա եվրոպական դաշնակիցների անվտանգությանը», ասել է նա, առանց մանրամասնելու:
Կրկնելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից ավելի վաղ արված հայտարարությունը, Շերմանն ասել է, որ առաջընթաց կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը «կոնկրետ քայլեր ձեռնարկի լարվածությունը թուլացնելու ուղղությամբ»:
«Մենք հստակ կերպով հասկացրել ենք, որ եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, ապա կկանգնի նշանակալի ծախսերի ու հետեւանքների առջեւ, շատ ավելի ծանր կերպով, քան 2014 թվականին»:
Նրա խոսքերով, ‘’Ռուսաստանն այսօր կանգնած է կարեւոր ընտրություն կատարելու խնդրի առջեւ: