COVID-19-ի ավելի վարակիչ Omicron ենթատեսակն առաջ է բերում ոչ շատ ծանր հիվանդություն, քան աշխարհում գերիշխող Delta ենթատեսակը: Սակայն օմիկրոնը չպետք է դասակարգվի որպես «մեղմ» տեսակ: Այս մասին, ըստ Ռոյթերս գործակալությանը, հինգշաբթի օրն ասել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնյաները:
ԱՀԿ-ի կլինիկական կառավարման ղեկավար Ջանեթ Դիասի խոսքերով, վաղ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հոսպիտալացման ռիսկը նվազել է: Վտանգի նվազեցումը վերաբերում է ինչպես երիտասարդներին, այնպես էլ` տարեց անձանք:
Սակայն, ելույթ ունենալով Ժնևում անցկացված ճեպազրույցում, ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն ասել է, թե օմիկրոնը չի կարող համարվել «մեղմ», երբ աշխարհում վարակվածության մակարդակը հասնում է ռեկորդային թվերի:
Գեբրեյեսուսը կրկնել է պատվաստանյութերի բաշխման և հասանելիության հարցում ամբողջ աշխարհում ավելի մեծ հավասարություն հաստատելու իր կոչը:
Ելնելով պատվաստանյութերի հասանելիության ներկա տեմպերից՝ 109 երկրներ չեն կարողանալու բավարարել մինչեւ հուլիս ամիսն իրենց բնակչության առնվազն 70%-ին պատվաստելու ԱՀԿ-ի պահանջը:
Ինչպես Ռոյթերսն է հաղորդում, ԱՀԿ-ի խորհրդական Բրյուս Այլվորդն ասել է, թե 36 երկրներ չեն հասել նույնիսկ պատվաստումների 10 տոկոսին:
Վերջին տվյալների համաձայն, ամբողջ աշխարհում ծանր հիվանդների 90%-ը չպատվաստված անձինք են:
Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի, հինգշաբթի օրը COVID-19-ի գլոբալ դեպքերը գերազանցել են 300 միլիոնը: