Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը զարկ է տալիս երեխաների շրջանում պատվաստումների խթանիչ չափաբաժնի կիրառմանը


ԱՄՆ-ի առողջապահության պաշտոնատար անձինք երկուշաբթի օրը կրկին ընդլայնեցին Pfizer-BioNTech կորոնավիրուսային պատվաստանյութի խթանիչ պատվաստումների իրավասությունը:

Սննդամթերքի և դեղորայքի վարչությունը հայտնել է, որ 12-ից 15 տարեկան պատանիները կարող են պատվաստումներ ստանալ՝ որպես կորոնավիրուսից պաշտպանվելուն ուղղված ջանքերի մի մաս, երբ դպրոցները պատրաստվում են վերաբացվել օմիկրոն ենթատեսակի աճող սպառնալիքի պայմաններում:

Սննդամթերքի եւ դեղորայքի վարչությունը նաև հայտարարել է, որ առնվազն 12 տարեկան տարիք ունեցող անձինք կարող են ստանալ Pfizer-BioNTech պատվաստանյութի խթանիչ չափաբաժինը երկրորդ ներարկումն ստանալուց հինգ ամիս անց: Մինչ այժմ սահմանված էր երկրորդ ներարկումից հետո վեցամսյա դադար:

Գործակալությունը նաև թույլատրել է խթանիչ ներարկումներ 5-ից 11 տարեկան այն երեխաների համար, ովքեր ունեն իմունային համակարգի հետ կապված խնդիրներ:

Գործակալության կողմից ընդունված որոշումը չորեքշաբթի օրը պետք է վերանայման ենթարկվի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի և պատվաստանյութերի հարցերով խորհրդատուների խմբի կողմից:

Հաստատման դեպքում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն

Ռոշել Վալենսկին պաշտոնապես կառաջարկի չափաբաժնի կիրառումը սկսել հաստատումից անմիջապես հետո:

XS
SM
MD
LG