Մատչելի հղումներ

Օմիկրոնն առաջ չի բերում ծանր թոքաբորբ. ԱՀԿ-ի պաշտոնյա


Նորանոր ապացույցներ են ի հայտ գալիս այն մասին, որ կորոնավիրուսային օմիկրոն անվանումը կրող ենթատեսակն ազդում է վերին շնչուղիների վրա, սակայն՝ առաջացնելով ավելի մեղմ ախտանշաններ, քան նախորդ տարբերակները: Այս մասին երեքշաբթի օրն ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Աբդի Մահամուդը:

«Ավելի ու ավելի շատ ուսումնասիրությունների արդյունքում ապացուցվում է, որ Omicron-ը վարակում է մարմնի վերին հատվածները, հակառակ նախորդ տեսակներին, որոնք կարող են առաջ բերել ծանր թոքաբորբ», - ասել է ԱՀԿ-ի պաշտոնյա Աբդի Մահամուդը Ժնևում լրագրողների հետ հանդիպման ժամանակ` փաստը համարելով ‘’լավ նորություն’’:

Այնուամենայնիվ, նա ավելացնում է, որ Omicron-ի արագ փոխանցելիությունը նշանակում է, որ շատ վայրերում շաբաթների ընթացքում այն կդառնա գերիշխող` վտանգ ներկայացնելով այն երկրներում, որտեղ բնակչության մեծ մասը մնում է չպատվաստված:

Ծանր հիվանդության ռիսկի նվազեցման վերաբերյալ նրա նկատողությունները համընկնում են այլ տվյալների հետ, ներառյալ Հարավային Աֆրիկայի ուսումնասիրությունը, որն առաջին երկրներից մեկն էր, որտեղ հայտնաբերվեց Omicron-ը:

Մահամուդը Հարավային Աֆրիկան անվանում է «առանձնահատուկ», քանի որ այն ունի երիտասարդ բնակչություն, ի թիվս այլ գործոնների:

Հարցին, թե արդյոք անհրաժեշտ է Omicron-ի հատուկ պատվաստանյութ, Մահամուդն ասում է, որ դեռ վաղ է ասել, բայց ընդգծում է, որ որոշումը պահանջում է գլոբալ համակարգում և չպետք է թողնվի առևտրային հատվածին միայնակ որոշելու համար:

XS
SM
MD
LG