Մատչելի հղումներ

Մոսկվան ու Մինսկը զորավարժություններ են անցկացնելու Բելառուսի տարածքում


Ռուսաստանը և Բելառուսը ծրագրում են համատեղ զորավարժություններ անցկացնել 2022 թվականի փետրվարին կամ մարտին: Այս մասին, ըստ ‘’Ռոյթերս’’-ի, չորեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ։

Նախատեսված զորավարժությունները, որոնք անցկացվելու են Բելառուսի տարածքում, տեղի են ունենում արևելք-արևմուտք աննախադեպ լարվածության պայմաններում, երբ Ռուսաստանը պահանջում է, որ ՆԱՏՕ-ն խոստանա իր կազմ չընդունել Ուկրաինային, երկիր, որը սահմանակից է թե՛ Ռուսաստանին, և թե՛ Բելառուսին:

Ուկրաինան հայտարարում է, թե Ռուսաստանն ըստ երեւույթին նախապատրաստվում է դեպի Ուկրաինա ներխուժման, ինչը Մոսկվան հերքում է:

XS
SM
MD
LG