Նյու Յորք քաղաքի դպրոցներում կորոնավիրուս հայտնաբերված դասասենյակներում կարանտինային պայմաններ չեն հաստատվի: Փոխարենը, առաջնահերթություն կտրվի ուժեղացված թեստավորման ծրագրին:
Նախօրեին ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը կրճատել էր COVID-19-ի ասիմպտոմատիկ դեպքերով ամերիկացիների մեկուսացման ժամանակը մինչև հինգ օր՝ նախորդ 10 օրվա փոխարեն:
Նախագահ Ջո Բայդենը խոստացել է զարկ տալ թեստավորումներին, երբ կորոնավիրուսի Omicron անվանումը կրող ենթատեսակը սպառնում է մեծացնել հիվանդանոց տեղափոխվող անձանց թիվը:
Դեկտեմբերի 25-ի դրությամբ Omicron ենթատեսակը կազմում է ԱՄՆ-ում կորոնավիրուսային տարբերակների 58,6%-ը: Այս մասին հաղորդում է ‘’Ռոյթերս’’ լրատվական գործակալությունը:
Դպրոցների վերաբերյալ նոր որոշումը քաղաքապետ Բիլ դե Բլազիոն համարում է ապահովության երաշխիք, ու հիշեցնում, որ հանրային դպրոցների մոտ մեկ միլիոն աշակերտ է դեկտեմբերի 27-ին վերադարձել դասերի:
Չպատվաստված աշակերտներ ունեցող դասարանների համար առցանց ուսում սկսելու փոխաերն, աշակերտները տնային պայմաններում արագ թեստավորման կենթարկվեն: Վարակի նկատմամբ բացասական պատասխան տված աշակերտները հաջորդ օրը կվերադառնան դպրոց:
Համաձայն հայտարարության՝ աշակերտները երկրորդ թեստը կանցնեն տանը՝հայտնվելուց հետո յոթ օրվա ընթացքում: