Մատչելի հղումներ

‘’Ջեյմս Ուեբ’’ աստադիտակը փորձելու է լուծել կյանքի գոյացման հանելուկը(թռիչքը` շաբաթ օրը)


Ինչպես երեխաներն են երազում տոնածառի տակի նվերների մասին, այնպես էլ Կուրուի Գվիանա տիեզերական կենտրոնի Յուպիտերի կառավարման սենյակում գիտնականներն են անհամբերությամբ սպասում դեկտեմբերի 25-ի սուրբծննդյան անակնկալին: Չնայած նրան, որ անակնկալը պատրաստել են իրենք: Խոսքը ‘’Ջեյմս Ուեբ’’ տիեզերական աստղադիտակի մասին է, որը Կաթոլիկ Եկեղեցու կողմից նշվող Սուրբ Ծննդյան օրը` դեկտեմբերի 25-ին կդառնա տիեզերք երբևէ արձակված ամենահզոր աստղադիտակը:

«Մենք անհամբերությամբ ենք սպասում թռիչքին», - ասում է ճարտարագետ և Ֆրանսիայի Տիեզերական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNES) գործառնությունների փոխտնօրեն Ժան-Լյուկ Մեստրեն:

Ինչպես Associated France Presss գործակալությունն է հայտնում, Webb աստղադիտակի կառուցման եւ այս թռիչքն իրականություն դարձնելու համար քառորդ դարի ընթացքում աշխատել են հազարավոր մարդիկ:

«Ամեն ինչ պատրաստ է»,- ասում է Մեստրեն ու ավելացնում. «Այժմ մեզ միայն ճիշտ եղանակ է պետք»։

Գիտնակակններն ասում են, որ Webb աստղադիտակը հեղափոխություն է կատարելու տիեզերքի ուսումնասիրության գործում, թռիչք եւ առաքելություն, որին աստղագետներն ու աստղաֆիզիկոսները սպասում են արդեն մի քանի տասնամյակ:

Թռիչքից մեկ ամիս անց այն կսկսի պատկերներ ուղարկել տարածության և ժամանակի ամենահեռավոր վայրերից:

Շաբաթ օրը գիտնականները, ՆԱՍԱ-ի ղեկավարները, ինչպես նաև կանադական և եվրոպական տիեզերական գործակալությունների բարձրաստիճան պաշտոնյաները հավաքվելու են կառավարման սրահ, որտեղ պատուհանների հետևից դիտելու են 780 տոննա ընդհանուր քաշ ունեցող պատմական այս թռիչքը:

‘’Ջեյմս Ուեբ’’ աստղադիտակն ուսումնասիրելու է տիեզերքի ամենահեռավոր վայրերը, դիտելու է Մեծ պայթյունից հետո գալակտիկաների ծնունդը և էվոլյուցիան, ուսումնասիրելու է մոլորակային համակարգերը, եւ որ ամենակարեւորն է` փորձելու է լուծել կյանքի գոյացման հանելուկը:

XS
SM
MD
LG