Ուկրաինացի զինվորականները մարտական վարժանքներ են անցկացրել ԱՄՆ-ի արտադրության Javelin հակատանկային հրթիռներով Ուկրաինայի արևելքում անջատողականների հետ հակամարտության գոտում, երբ Ռուսաստանի հետ լարվածությունը շարունակում է խորանալ:
Ուկրաինան, որը ձգտում է միանալ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանը (ՆԱՏՕ), 2018 թվականից ի վեր ստացել է ԱՄՆ-ի զինամթերքի և Javelin հրթիռների մի շարք խմբաքանակներ, ինչն առաջ է բերել Մոսկվայի զայրույթը:
Կիևը է Մոսկվային մեղադրում է տասնյակ հազարավոր թվակազմով զորքեր իր սահմանի երկայնքով տեղակայելու համար, այդ դիտելով որպես հարձակման նախապատրաստություն:
Ռուսաստանը հերքում է հարձակման որեւէ մտադրություն, սակայն մեղադրում է Ուկրաինային և ԱՄՆ-ին ապակայունացնող վարքագծի մեջ և անվտանգության երաշխիքներ է փնտրում ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման դեմ:
Ուկրաինայի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյա Օլեքսի Դանիլովը չորեքշաբթի օրն ասել է, որ 122,000 ռուս զինծառայողներ գտնվում են Ուկրաինայի հետ սահմանից 200 կմ հեռավորության վրա:
Անցյալ շաբաթ Դանիլովը Reuters-ին ասել էր, որ Ռուսաստանին անհրաժեշտ է առնվազն 500-600 հազար զինվորական սահմանին, «որպեսզի կարողանա իրավիճակը պահել հսկողության տակ»:
Նա նաև ասել է, որ Ռուսաստանը կարող է շատ արագ և ցանկացած պահի մեծացնել զորքերի թիվը, սակայն 24 ժամից ավելի կպահանջվի, որպեսզի բավականաչափ զորքեր փոխադրի սահման՝ ներխուժում իրականացնելու համար: