Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան` համավարակի եւ տնտեսության ծանր իրավիճակի արանքում


Դեկտեմբեր ամսին լրացավ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չան Ընի կառավարման 10 տարին։ Ինչպես փորձագետներն են ասում, եթե Կիմն ունի

Միացյալ Նահանգներին իր զինատեսակներով սպառնալու հնարավորություն, ապա չունի նման զենք` կորոնավիրուսին սպառնալու համար:

Հյուսիսային Կորեան այն երկու երկրներից մեկն է, որը դեռ չի սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստումներ։ Այս երկիրը որոշել է հիվանդության դեմ իր դռները փակել` երկրի դռներն արտաքին աշխարհի առջեւ փակելու եղանակով:

Հարվարդի բժշկական դպրոցից Քիի Փարքը ‘’Սկայպ’’-ով տված հարցազրույցում ասում է, որ այդ եղանակն իրեն արդարացնում է: ‘’Հյուսիսային Կորեան կարողանում է շատ ամուր փակել իր սահմանները և արգելել հիվանդության տեղաշարժն այստեղ’’:

Նույնիսիկ երկրի բնակիչների համար են սահմանված երկրի ներսում ճանապարհորդությունների խիստ սահմանափակումներ:

Սակայն դրան զուգահեռ կանգ է առել նաեւ Հյուսիսային Կորեայի եւ Չինաստանի միջեւ սահմանի երկայնքով առևտուրը:

Ինչպես Daily NK-ի գլխավոր խմբագիր Լի Սանգ Յոնգն է ասում. ‘’Հասարակ մարդիկ այժմ ուտում են օրական ընդամենը երկու անգամ՝ երեքի փոխարեն։ Եգիպտացորենի հաշվին ավելացել է բրնձի կիրառումը, եվ հստակ է, որ տնտեսական իրավիճակը աստիճանաբար վատթարանում է’’, ասում է նա:

Ewha-ի համալսարանի պրոֆեսոր Պարկ Ուոն Գոնի կարծիքով, տարվա առաջին կիսամյակում ‘’Հյուսիսային Կորեան կամ պետք է բացի իր սահմանները, կամ ինչ-որ այլ քայլերի դիմի այս դժվարությունները ճեղքելու համար’’։

Այսինքն`կարող է վերջապես ընդունել միջազգային պատվաստանյութերը, իր ժողովրդին պաշտպանելու համար:

Սակայն այս պայմաններում, երբ համավարակը դիտվում է որպես իր կառավարման դեմ սպառնալիք, Կիմ Չան Ընը կարող է պարզապես դիմել ժողովրդի նկատմամբ ավելի մեծ ու ավելի խիստ վերահսկողություն հաստատելու քայլերի:

XS
SM
MD
LG